ԱՄՆ-ն նախազգուշացրել է Չինաստանին զերծ մնալ Ասիայում «Ղրիմի մոդելը» իրականացնելուց
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » ԱՄՆ-ն նախազգուշացրել է Չինաստանին զերծ մնալ Ասիայում «Ղրիմի մոդելը» իրականացնելուց


ԱՄՆ-ն նախազգուշացրել է Չինաստանին զերծ մնալ Ասիայում «Ղրիմի մոդելը» իրականացնելուց

 

Հեղինակ.

 

ԱՄՆ-ն նախազգուշացրել է Չինաստանին զերծ մնալ Ասիայում «Ղրիմի մոդելը» իրականացնելուցԱպրիլ 04, 2014 | 19:45

Չինաստանը չպետք է կասկածի, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել իր ասիական դաշնակիցներին, եթե այդ երկիրը մտադրվի գործել Ռուսաստանի մոդելով, որը բռնակցել է Ղրիմը: Այս մասին հայտարարել է Արեւելյան Ասիայում Օբամայի վարչակազմի առաջատար դիվանագետ Դենիել Ռասելը:

Բացի ադ, ըստ նրա, սպասվող տնտեսական բնույթի պատասխան միջոցները կստիպեն Պեկինին զերծ մնալ ուժի կիրառմամբ տարածքային վեճերը լուծելուց, ինչպես որ Ռուսաստանը արեց Ղրիմի դեպքում, «Ամերիկայի ձայնը»:

Ռասելը նշել է, որ այժմ դժվար է պարզել, թե ինչ նտադրություններ ունի Պեկինը, սակայն Ղրիմի բռնակցումը ավելացրել է ԱՄՆ գործընկերների շրջանում տագնապի մակարդակը:

«ԱՄՆ նախագահն ու նրա վարչակազմը հաստատակամորեն մտադիր են կատարել իրենց պարտականությունները՝ կապված դաշնակիցներին պաշտպանելու հետ»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Չինաստանում չլուծված է մնում Թայվանի խնդիրը, չլուծված տարածքային խնդիրներ կան նաեւ Ճապոնիայի ու  Հարավային Կորեայի հետ:



Источник: news.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031