Առաջիկա օրերին կհստակեցվեն ցրտահարությունից տուժած գյուղացիներին աջակցության մեխանիզմները. փոխվարչապետ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Առաջիկա օրերին կհստակեցվեն ցրտահարությունից տուժած գյուղացիներին աջակցության մեխանիզմները. փոխվարչապետ


Առաջիկա օրերին կհստակեցվեն ցրտահարությունից տուժած գյուղացիներին աջակցության մեխանիզմները. փոխվարչապետ

 

Հեղինակ.

 

Առաջիկա օրերին կհստակեցվեն ցրտահարությունից տուժած գյուղացիներին աջակցության մեխանիզմները. փոխվարչապետԱպրիլ 04, 2014 | 19:00

Առաջիկա օրերին արդեն կհստակեցվեն ցրտահարությունից տուժած գյուղացիներին աջակցության մեխանիզմները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, Կոտայքի մարզ կատարած այցելության ժամանակ նշել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրան ուղեկցել են գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

Նրանք եղել են մարզի Քանաքեռավան, Մրգաշատ համայնքների ցրտահարությունից տուժած այգիներում, հանդիպել բնակիչների հետ:

Վերջիններս ներկայացրել են ստեղծված իրավիճակի հետ կապված իրենց մտահոգությունները, որոնք հիմնականում վերաբերում էին ստանձնած վարկային պարտավորություններին, մատչելի ոռոգման ջրով ու սերմացուով ապահովելու խնդիրներին:

Տեղեկացվել է, որ հանձնարարվել է նաեւ գարնանային սելավային ջրերն ինքնահոս համակարգերի միջոցով հասանելի դարձնել գյուղացիական տնտեսություններին:

Այնուհետեւ Եղվարդի տարածաշրջանի համայնքների եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց Նոր Գեղիի համայնքապետարանում: Համայնքների ղեկավարները ներկայացրեցին իրավիճակը: Քննարկվեցին ցրտահարության հետեւանքների մեղմանն ուղղված հետագա անելիքները, կարեւորվեցին այգիների խնամքի, նոր մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման աշխատանքները, անդրադարձ եղավ նաեւ հակակարկտային միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը: Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրի շրջանակում մարզում նախատեսվում է հակակարկտային յոթ նոր կայանք տեղադրել:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ անհրաժեշտ սերմացուի տեսակների եւ ծավալների, ինչպես նաեւ պարարտանյութի լրացուցիչ պահանջարկի մասին հաշվարկները համայնքապետները կներկայացնեն մարզպետարան:



Աղբյուր: news.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!