Միկրոավտոբուսի ուղեվարձը՝ 207 դրամ. քաղաքապետարանում ներկայացվեցին ուսումնասիրության արդյունքները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Միկրոավտոբուսի ուղեվարձը՝ 207 դրամ. քաղաքապետարանում ներկայացվեցին ուսումնասիրության արդյունքները


Միկրոավտոբուսի ուղեվարձը՝ 207 դրամ. քաղաքապետարանում ներկայացվեցին ուսումնասիրության արդյունքները

 

Հեղինակ.

 

Միկրոավտոբուսի ուղեվարձը՝ 207 դրամ. քաղաքապետարանում ներկայացվեցին ուսումնասիրության արդյունքներըԱպրիլ 04, 2014 | 18:54

Երևանի քաղաքապետարանում այսօր՝ ապրիլի 4-ին տեղի ունեցած ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման նպատակով ստեղծված հանձնաժողովի հերթական նիստին, ներկայացվեցին ուսումնասիրության արդյունքները, ըստ որի, ուսումնասիրելով ծախսերը 15% շահութաբերության դեպքում ներքաղաքային ուղեվարձի արդյունավետ գինը միկրոավտոբուսի համար 207 դրամ է, դիզել շահագործվող ավտոբուսների համար՝ 252 դրամ, գազով աշխատող ավտոբուսների համար՝ 176 դրամ։ Նույն ուսումնասիրության համաձայն՝ առանց շահութաբերության շահագործվելու դեպքում միկրոավտոբուսների ուղեվարձը պետք է լինի 180 դրամ, դիզելով և գազով ավտոբուսներինը՝ համապատասխանաբար 219 և 170 դրամ։

Հետազոտությունը իրականացրած IPSC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը, ուսումնասիրելով Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքը՝ հիմնված սոցիոլոգիական հարցումների վրա,  եկել է եզրակացության, որ Երևանում տրանսպորտը չի կարող շահագործվել 100 դրամ ուղեվարձով: Հետազոտության արդյունքները ներկայացրեց Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտային ուսումնասիրությունների աշխատանքային թիմի ղեկավար Սերժի Թիոն։

Նիստին ներկա «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը դժգոհեց, որ «մայրաքաղաքի տրանսպորտը գահավիժում է, մինչդեռ հանձնաժողովն աշխատում է «պարտիզանական սկզբունքով»։

«Եթե մեր քաղաքում անցկացվում են տրանսպորտի ուսումնասիրություններ, եւ մենք՝ հասարակական մասնագիտացված կազմակերպություններս, դեր չունենք, ուրեմն դա պարտիզանություն է մեր բնորոշմամբ։ Այդպես չեն աշխատում, սա 21-րդ դարն է, հետազոտությունը նախապես ուղարկում են, որ մարդիկ նախապատրաստվեն, գան իրենց կարծիքը հայտնեն»,-ասաց Արմեն Պողոսյանը։

Հանձնաժողովի նախագահ, Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշեց, որ իրենք առաջարկներ կներկայացնեն նաև իրենց կատարած հաշվարկների հիման վրա, եւ որ հանձնաժողովի մյուս անդամները նույնպես կարող են ներկայացնել իրենց առաջարկները: «Մենք պատրաստ ենք յուրաքանչյուրի ներկայացրած ուսումնասիրությունը քննարկել»,- ասաց Վահե Նիկոյանը։



Աղբյուր: news.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031