Շիրակի դատախազը՝ Գյումրի կրակոցների մասին. Դիտավորյալ սպանության նպատակ են ունեցել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Շիրակի դատախազը՝ Գյումրի կրակոցների մասին. Դիտավորյալ սպանության նպատակ են ունեցել


Շիրակի դատախազը՝ Գյումրի կրակոցների մասին. Դիտավորյալ սպանության նպատակ են ունեցել

 

Հեղինակ.

 

Շիրակի դատախազը՝ Գյումրի կրակոցների մասին. Դիտավորյալ սպանության նպատակ են ունեցել

Գյումրիում ապրիլի 23-ին Հարություն Խաչատրյանի («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանի («Շեկո») դեմ ուղղված կրակոցները դիտավորյալ սպանության նպատակ են հետապնդել: Այս մասին, այսօր` ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը: Նրա խոսքով, ոչ ոք անպատիժ չի մնալու: Սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով, նա մանրամասներ չի հաղորդել:

«Դեպքի հանգամանքներ պարզելուց հետո նոր հնարավոր լինի մանրամասներ հայտնել»,- ավելացրել է Շիրակի մարզի դատախազը՝ միաժամանակ վստահեցնելով, որ այն անձիք ովքեր ուղղակի կամ անուղղակի առնչություն են ունեցել սույն գործին, ենթարկվելու են քրեական պատասխանատվության:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») եւ Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինս հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով: Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ եւ 1 կրակված գնդակ:

Հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված Հարություն Խաչատրյանի բաճկոնի գրպանից հայտնաբերվել եւ առգրավվել է «Մակարով» ատրճանակի 1 փամփշտակալ՝ 7 փամփուշտներով:

Հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկված Կոլյա Ղուկասյանը, ով Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի որդին է, ձերբակալված է: Դեպքի հնարավոր ականատեսներ հայտնաբերելու նպատակով հարցաքննվել են վկաներ:

NEWS.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն, այս պահին ոստիկանությունում է Վարդան Ղուկասյանը: Նրա հարազատների բնակարաններում խուզարկություններ են կատարվում:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մասնավորապես, գյումրեցիների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն` փետրվարի 10-ին Վարդան Ղուկասյանի եղբորորդի Նիկոլայ Ղուկասյանին գլխին երկաթե ձողով հարվածել է հենց «Քավոր Հարութի» որդին: Իսկ «Քավոր Հարութի» ընտանիքը մոտ հարաբերությունների մեջ է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ: Մասնավորապես «Քավոր Հարութը» տարիներ առաջ սպանված քրեական հեղինակություն «Ավտոկայանի Սերոբի» քավորն է եղել: Իսկ «Ավտոկայանի Սերոբը» ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբայրն է:

Ասում են, որ «Քավոր Հարութը» շատ հայտնի է Գյումրիում:

Վարդան Ղուկասյանը NEWS.am-ին հայտնել էր, որ «դա փողոցային խոսակցություն է»:

NEWS.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!