Վարդանիկն ու նրա որդին բերման են ենթարկվել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Վարդանիկն ու նրա որդին բերման են ենթարկվել


Վարդանիկն ու նրա որդին բերման են ենթարկվել

 

Հեղինակ.

 

Վարդանիկն ու նրա որդին բերման են ենթարկվել

Ոստիկանության Գյումրիի բաժին բերման են ենթարկվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նրա որդին՝ Սպարտակը, եւս մի քանի հոգի: Այսօր Բագրատաշենի սահմանակետում ձերբակալվել էր նաեւ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Կոլյա Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ այսօր Շիրակացի 6 շենքի բակում, ուր գտնվում է Քավոր Հարութի տունը, կրակել են նրա եւ թաղային հեղինակություն Շեկոյի վրա: Այս երկու անձնավորություններն էլ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի թիմակիցներն են: Քավոր Հարութը պատգամավորի հանգուցյալ հորեղբոր՝ Սերոբի երեխաների կնքահայրն է: Նրանց տեղափոխել են Գյումրիի բժշկական կենտրոն: Ըստ տեղեկությունների, կրակողները եղել են Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանն ու Վարդանիկի հանգուցյալ եղբոր որդին՝ Վահիկը: Ըստ տեղեկությունների, Շեկոն՝ Արտյոմ Կարապետյանը հիվանդանոցում վիրահատվելուց հետո մահացել է:
Ոստիկանությունն այսօր փակել է Գյումրիի բոլոր ճանապարհները: Գյումրիում ուժեղացված ծառայություն են կատարում մեծ թվով ոստիկաններ:
Դեպքի վայրում հայտնաբերվել էր Mercedes S 500 մակինիշի 35 DV 555 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ կային նաեւ արյան հետքեր, իսկ 4 հարկանի շենքերից մեկի մուտքում նույնպես հայտնաբերվել էին արյան հետքեր:

Lragir.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!