Մեր պայքարը համայնքի ղեկավարի դեմ չէ....
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մեր պայքարը համայնքի ղեկավարի դեմ չէ....


Մեր պայքարը համայնքի ղեկավարի դեմ չէ....

 

Հեղինակ.

 

Մեր  պայքարը  համայնքի  ղեկավարի  դեմ  չէ....



"Մենք մեզ ոչ հաղթանակած, ոչ էլ պարտված ենք համարում ,- ասում է «Կապան» քաղաքացիական շարժման հիմնադիր անդամ Էդգար Հովհաննիսյանը: Այն որ մեր նպատակներից մի մասին հասել ենք, ակնհայտ է,- ավելացնում է նա: Դրա ապացույցներից մեկն այն է, որ այս տարվա մարտի 25 Կապանի քաղաքապետարանի և Հայջրմուղկոյուղու միջև կնքված պայմանագրում տեղ է գտել նաև շարժման մասնակիցների պահանջների մի մասը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ քաղաքապետարանի Հայջրմուղկոյուղու հետ պայմանագիր կնքելու մտադրության դեմ դուրս եկած շարժման ակտիվիստները պատրաստ էին ամեն քայլի դիմելու, միայն թե փաստաթուղթը չստորագրվի ու համայնքի սեփականություն հանդիսացող գույքը Հայջրմուղկոյուղուն չանցնի: Այդ առթիվ անգամ անցյալ տարվա հունիսին ստորագրահավաք անցկացվեց: "Մեր պայքարը համայնքի ղեկավարի դեմ չէ,այլ հանուն բնակիչների ու որակյալ ջրի՚՚։ Համայնքի ղեկավարը ինքը ականջալուր է ու պատրաստակ է լուծել քաղաքի խնդիրները՚", - ասում է էդգար Հովհաննիսյանը։

Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը պետք է կառավարի համայնքը, գույքը ևս պետք է հանձնվի համայնքին, Հայջրմուղկոյուղին մինչ օրս իրեն դրսևորել է որպես անվստահելի գործընկեր. շարժման մասնակիցները մնում են իրենց այս պնդմանը հավատարիմ, բայց միևնույն ժամանակ ընդգծում, որ հանուն բնակիչների և որակյալ ջրի պատրաստ են համագործակցել ու հետևողական լինել:

«Կապան» քաղաքացիական շարժման մասնակիցները կրկին այն կարծիքն են հայտնում, որ Հայջրմուղկոյուղու «Կապան» տեղամասի մասնաշենքը և մնացած գույքը պետք է համայնքին պատկանեն: Կփորձենք առարկայական քայլեր ձեռնարկել,- ասում է Էդգար Հավհաննիսյանը:Պետական գրանցումներ կան որտեղ համայնքի սեփականությունը ամրագրված չէ,- պարզաբանում է նա»:


Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!