Համացանցի "գերիները" հեշտ կառավարվող և խոցելի են․Ապրիլի 4-ը՝ համացանցի միջազգային օր
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Համացանցի "գերիները" հեշտ կառավարվող և խոցելի են․Ապրիլի 4-ը՝ համացանցի միջազգային օր


Համացանցի "գերիները" հեշտ կառավարվող և խոցելի են․Ապրիլի 4-ը՝ համացանցի միջազգային օր

 

Հեղինակ.

 

Համացանցի "գերիները" հեշտ կառավարվող և խոցելի են․Ապրիլի 4-ը՝ համացանցի միջազգային օր



Նորագույն տեխնոլոգիաների սրընթաց մրցավազքում փոխվում են նաև մեր ապրելակերպն ու առօրյա անելիքները, սովորությունները։ Ձեռագիր նամակներին փոխարինել են հաղորդագրությունները, հեռախոսազանգերին՝ Skype-ն ու Viber-ը, լուսանկարների ալբոմ, հուշատետրեր պահելու փոխարեն էլ մեծ թե փոքր՝ բոլորս մեր սոցիալական կայքէջերում ենք պահպանում նկարներն ու իրադարձությունները։ Այս ամենի հիմնական չակերտավոր մեղավորը համացանցն է։ Այսօր այն գրավել է գրեթե բոլոր ոլորտները։ Եթե նախկինում ուսանող-դասախոս, կամ աշակերտ-ուսուցիչ հարաբերությունները խիստ հեռահար էին, ապա այսօր ուսանողները հնարավորություն ունեն համացանցի օգնությամբ դասախոսի հետ անհրաժեշտ հարցերը քննարկել։

Բացի այդ ՝ ցանկացած հարցի պատասխան,լեզու սովորելու կամ ինչ-որ գործիք նվագելու, ձեռքով յուրահատուկ աշխատանքներ անելու ցանկություն՝ համացանցն ամեն հնարավորություն սփռում է մեր առջև։ Անգամ քաղաքական գործիչներն այսօր իրենց սոցիալական էջերն ունեն և ցանկացած քաղաքացի ազատ կարող է ընթերցել որևէ նախարարի գրառումները։

Համացանցը գրավել է նաև լրատվական ոլորտը։ Օրվա կարևոր իրադարձություններն իմանալու համար շատերն արդեն չեն շտապում թերթ գնել կամ հեռուստացույցի առաջ սպասել լրատվական ծրագրերին, դրանց հմտորեն փոխարինում են էլեկտրոնային կայքերը և համապատասխան հղումները՝ սոցիալական կայքերում։

Բոլոր թվարկված գործառույթները համացանցն իր վրա վերցնելով ՝ մեզանից խլում է մեր ժամանակն ու կյանքը։ Առօրյա շփումներին փոխարինում են վիրտուալ նամակագրությունները, գրքերին՝ էլեկտրոնային տողերը։ Համացանցը ոչ համակարգված օգտագործող մարդիկ ժամանակի ընթացքում գլոբալացման զոհ են դառնում ՝ հեշտ կառավարվող և խոցելի։ Բազմաթիվ մակաբույծ հղումներ կարող են ամբողջությամբ ավերել ոչ միայն ձեր համակարգիչը, այլև ներաշխարհը։ Ինչևէ, ապրիլի 4-ը համացանցի միջազգային օրն է ։ Շարունակենք օգտվել համացանցի տված դրական հնարավորությունից և թույլ չտանք, որ այն կտրի մեզ մեր իրական նպատակներից։

Օրվա առթիվ մեկ օգտակար հղում էլ իմ կողմից։
Poliglot

Մարգարիտա Մանուկյան

Նկարը՝ ideam.am-ից
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031