ՆՈՒՀ-երում բացակայությունները շարունակում են մեծ թիվ կազմել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » ՆՈՒՀ-երում բացակայությունները շարունակում են մեծ թիվ կազմել


ՆՈՒՀ-երում բացակայությունները շարունակում են մեծ թիվ կազմել

 

Հեղինակ.

 

ՆՈՒՀ-երում  բացակայությունները  շարունակում  են  մեծ  թիվ  կազմել

Եղանակային կտրուկ փոփոխությունները անմիջապես են ազդում նախակրթարանների հաճախելիության վրա,- ասում են տնօրենները: Անգամ անձրևոտ օրերին բացակայույթյունների թվի աճ է նկատվում: Այս առումով նախորդ օրերին տեղացած ձյունը բացառություն չէր: Մեկ օր չհաճախելու մասին հայտարարությունից հետո բացակայությունների թիվը մ քանի օր է շարունակում է սովորականից մնալ բարձր:


“Ցուրտ եղանակը մանկապարտեզ չհաճախելու պատճառներ չէ : Այնուամենայնիվ
գարուն է ,և ինչքան էլ ջերմաստիճանը նվազի , ձմռան ամիսների ցուրտ օրերին չի հասնի: Այն ժամանակ նախակրթարարնները շարունակում էին գործել”,- ասում է Կապանի համար 6 նախակրթարանի տնօրենը :

Ծնողների մեծ մասը, լսելով քաղաքում տարածված վիրուսների մասին, շատ դեպքերում նախընտրում է երեխային տանը թողնել ու սահմանափակել շփումը՝ այդ կերպ ձերծ պահել վարակվելուց: Սա ևս բացակայությունների թվի վրա է անդրադառնում:
Համար 1 նախակրթարանում վերջին 2 օրերին բացակայությունների թիվը ևս 70-ի է հասնում: Այնուամենայնիվ տնօրենը մարտի 31-ին չաշխատելու որոշման հետ համաձայն է:
Բաց թողածը կլրացնեն ապրիլի 5-ին:
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031