Ձորքի խարխլված կամուրջը՝ փորձանքի աղբյուր
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ձորքի խարխլված կամուրջը՝ փորձանքի աղբյուր


Ձորքի խարխլված կամուրջը՝ փորձանքի աղբյուր

 

Հեղինակ.

 

Ձորքի խարխլված կամուրջը՝ փորձանքի աղբյուր


Այս աստիճանավանդակներով վերուվար անելիս խաչակնքվելու ցանկություն է առաջանում, իսկ գիշերային ժամին տվյալ կամրջով անցնելը պարզապես փորձանքի կարող է վերածվել։ Ձորք թաղամասի բնակիչներին կանգառ հասցնող կամուրջն արդեն վաղուց չի ծառայում իր նպատակին։ Այս բանուկ հատվածով անցնողները կամ վախը սրտներում իջնում ու բարձրանում են ջարդուխուրդ աստիճաններով, կամ շրջանցում են այն և օգտվում ետնամասի աստիճանաշարից։ Ի դեպ, շուտով դրանք ևս նույն ճակատագրին կարժենան, որովհետև հստակ երևում է, թե որքան ճաքճքած ու փխրունացած է բետոնը։

Թաղամասի բնակիչները բազմիցս բողոքել են, վերջին շրջանում այս խնդրով հեռուստախմբագրությունում հնչած զանգերն են շատացել , սակայն տեսախցիկի առջև չխոսեցին։ Հոգնել են։ Երեխաների անցուդարձն անվտանգ դարձնելու համար բնակիչները փոխել են իրենց ամենօրյա ճանապարհը և ավտոբուսից օգտվելու համար ստիպված վերևի կանգառ են հասնում։ Միևնույն է, կամուրջը մշտապես անհանգստության թեմա է, քանի որ թիվ 13 հիմնական դպրոցի մոտ է գտնվում և շատ երեխաներ, այստեղով են անցնում։

Առավել համարձակներն իրենց համար այլընտրանքային ճանապարհ են ստեղծել, այս արահետով են վերուվար անում։ Սակայն Գրիգոր Արզումանյան փողոցում աշխատող բնակիչներն այլ ելք չունեն՝ ստիպված են ջարդված կամուրջով տուն հասնել։ Նախկինում կամուրջը երկու թև ուներ, բայց ավերակված հատվածը փշալարերով է ծածկված, տարիներ առաջ են ջարդված բետոնները հանել և արգելել այստեղով անցուդարձը՝ անցանկալի դեպքերից խուսափելու համար։ Ջարդուխուրդ երկրորդ հատվածի հանդեպ անտարբերությունը գուցեև կրկին նման վերջաբան ունենա, ենթադրում են բնակիչները, հաստատում՝ պատկան մարմինները։

«Կապանի քաղաքապետարանը կոմունալ ծառայության վթարավերանորոգման բաժնի աշխատակիցների հետ համատեղ ուսումնասիրություններ է կատարել, նախկինում մի քանի անգամ մասնակի վերանորգվել են աստիճանավանդակները։ Բայց վերջին ուսումնասիրության ընթացքում պարզվեց , որ այդ բետոնե ծածկը շահագործման ենթակա չէ, քայքայված է։ Միգուցե մի կողմը ապամոնտաժենք, բնակիչները մյուս կողմից օգտվեն, եթե հավասարակշռության հարց չառաջանա»,-նշեց Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանը։

Ինչևէ, ամեն ինչ կարվի, որ կամրջից օգտվելն անվտանգ դառնա, վստահեցնում է փոխքաղաքապետը։

Ձորքի խարխլված կամուրջը՝ փորձանքի աղբյուր
Ձորքի խարխլված կամուրջը՝ փորձանքի աղբյուր
Ձորքի խարխլված կամուրջը՝ փորձանքի աղբյուր
Ձորքի խարխլված կամուրջը՝ փորձանքի աղբյուր
Ձորքի խարխլված կամուրջը՝ փորձանքի աղբյուր
Ձորքի խարխլված կամուրջը՝ փորձանքի աղբյուր
Ձորքի խարխլված կամուրջը՝ փորձանքի աղբյուր
Ձորքի խարխլված կամուրջը՝ փորձանքի աղբյուր


Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!