Այսօր աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Այսօր աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է


Այսօր աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է

 

Հեղինակ.

 

Այսօր աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է


2008թ-ից ապրիլի 2-ը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան միաձայն հռչակել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Աուտիզմը հոգեկան զարգացման ծանր անոմալիա է, որը բնորոշվում է հիմնականում շրջապատի հետ շփման խանգարման, հուզական սառնությամբ։ Աուտիկները մյուսներից տարբերվում են նրանով, որ չեն հակազդում մարդկանց, դժվարությամբ են յուրացնում խոսքի և հաղորդակցման հմտությունները, խիստ սահմանափակ են իրենց հետաքրքրություններում և վարքում, այն կարող է արտահայտվել նաև ինքնագրեսիայով- պարզաբանում է հոգեբանը։

Աուտիկ երեխաների մեծ մասը ունեն նաև ինտելեկտուալ հետամնացություն, սակայն մոտ 10 տոկոսը օժտված է լինում բարձր ինտելեկտուալ ներուժով և ունենում է եզակի տաղանդ,- այս կարծիքին են թիվ 3 հատուկ դպրոցի մասնագետները։ Նրանց խոսքով այս երեխաները անհատական աշխատանք են պահանջում։ Արդյունքի հասնելու համար կարևորում են նաև ծնողների ու համադասարանցիների աջակցությունը։

Աուտիկ երեխաները կարշես գտնվում են իրենց առանձին աշխարհում և հենց դա է պատճառը, որ դժվարանում են շփվել նույնիսկ հարազատ մարդկանց հետ, կտրուկ են արտահայտում վախերը և վարքի յուրահատկությունները,-նշում են մասնագետները: Որքան էլ զարմանալի է իրենց աշխարհում մեկուսացած այս մարդիկ սիրում են վառ գույներն ու ուրախ երաժշտությունը, ուշադիր են իրենց պատկանող իրերի ու կարգուկանոնի հանդեպ,- նշում են թերապիա անցկացնողները։

Աուտիզմը ավելի հաճախ հանդիպում է տղաների մոտ։ Դեռևս լիովին ապացուցված չեն աուտիզմի առաջացման պատճառները, սական մասնագետների մեծ մասը կարծում է, որ այն ի հայտ է գալիս գենետիկական խախտումների պատճառով, անհատական է և բազմազան։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!