Ձնհալը սկսվեց կաթոցներն էլ հետը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ձնհալը սկսվեց կաթոցներն էլ հետը


Ձնհալը սկսվեց կաթոցներն էլ հետը

 

Հեղինակ.

 

Ձնհալը սկսվեց կաթոցներն էլ հետը
Ցրտահարությունից բացի ձյունը նաև այլ խնդիրներ է ստեղծել բնակչության համար: Կապանի Դավիթ-Բեկ թաղամասի համար տասը շենքի բնակչուհի Ֆլորա Պողոսյանի համար առատ տեղումները կարելի է ասել չար կատակի նման մի բան են եղել: Երկու-երեք օր է տանտիրուհին տանիքից տուն չի իջնում: Շարված թասերը,դույլերը ջրի դեմն առնելու միակ միջոցն են:
"Ձնհալը սկսվեց ,կաթոցներն էլ հետ",- ասում է Ֆլորա Պողոսյանը: Չիգիտի էլ ինչ անի, ում դիմի: Անելանելի դրության մեջ է հայտնվել. բնակարանը ամբողջովին ջրի մեջ կլինի, եթե տանիքում միջոցներ չձեռնարկի ,իսկ այս ձևովով էլ շարունակել հնարավոր չէ: Վատառողջ կինը խոնավության ու ցրտի դեմ միայնակ է պայքարում:

Ջրերը այնքան են ներծծվել պանելների ներսը ,որ եղանակների տաքանալուց հետո էլ՝դեռ մի քանի օր կաթոցներ են լինում: Տանտիրուհին անգամ խուսափում է երկար ժամանակով տնից բացակայելուց:Նախկինում ամուսինը օգնում էր ,արդեն մեկ տարի է մահացել է ու ամբողջ ծանրությունը տիկին Ֆլորայի ուսերին է:

Բնակարանում ստիպված վառարան է վառում, որ խոնավ պատերը չորանան:Տանտիրուհին սրտնեղում է՝ ամեն անգամ նոր տեղից է սկսում կաթել: Սենյակներում ,սանհագույցում ամեն տեղ էլ ջրի հետքերը նկատելի են: Հիշում է դեռ 2008 թվականին շենքի տանիքը նորոգվել է ,սակայն իրենք չկարողացան հետևողան լինել ու անորակ գործ են արել ՝ արդյունքն էլ սա է :Բողոք դիմումները տիկին Ֆլորան պահում է, սակայն, մինչ օրս արդյունք չեն տվել:

Քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արմեն Ստեփանյանը մեզ են հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց,որ տվյալ շենքից բողոք չեն ստացել՝ համենայն դեպս 2014 թվականի ընթացքում,սակայն խոստացավ մասնագետներ ուղարկել ուսումնասիրելու ,որից հետո էլ կընդգրկեն առաջնահերթ նորոգում պահանջող տանիքների ցուցակում:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!