Ապրիլի 2-ը մանկական գրքի միջազգային օրն է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ապրիլի 2-ը մանկական գրքի միջազգային օրն է


Ապրիլի 2-ը մանկական գրքի միջազգային օրն է

 

Հեղինակ.

 

Ապրիլի 2-ը մանկական գրքի միջազգային օրն է


Տարածված կարծիք կա, որ նոր սերունդը գիրք կարդալու հակում չունի և որ համակարգչային սարքավորումներն ու խաղերը բոլորովին գիրք թերթելու ժամանակ չեն թողնում։ Իսկ ահա Սյունիքի մարզային գրադարանի մանկական բաժնի փոքրիկ հաճախորդները հակառակն են ապացուցում ոչ միայն իրենց ակտիվությամբ ու ընթերցասիրությամբ, այլև խոսքով։ Անահիտ Բադալյանը սեփական գրքի շնորհանդեսին է պատրաստվում։ Ազգային գրադարանային շաբաթի ընթացքում մանկական բաժնի աշխատակիցները որոշել են ոգևորել աղջկան և հասակակիցներին ծանոթացնել սկսնակ ստեղծագործողի բանաստեղծություններին։ Վերջինս ասում է, պատմվածքներն են, որ ստիպում են իրեն ինչ-որ նոր բան սովորել կյանքում։

Եթե հաճախ բողոքել ենք, որ երիտասարդության շրջանում կարդացողները քիչ են, ապա փոքրերի մեջ՝ կարդացող երեխան միանգամից է աչքի ընկնում։
«Քանի որ դեռ այդքան չեմ մեծացել և փոքր տարիքում եմ գտնվում, կարծում եմ ինձ համար առավել հետաքրքիր են հեքիաթները։ Դրանք ինձ օգնում են լավ երևակայել, և հաճախ ես ինձ պատկերացնում հեքիաթի հերոսներից որևէ մեկի տեղը»,-ասում է գրադարանի ամենափոքրիկ ընթերցասերը՝ Մարիան։

Մանկական բաժնի վարիչ Օֆելյա Սահակյանի խոսքով, ընթերցողների պակաս չեն ունենում։ Միայն թե վերջիններիս զբաղվածությունն է խանգարում գրադարանում ավելի եկար ժամանակ անցկացնել։ Գրքերի պակաս նույնպես չունեն։

«Մանկական բաժնում բավականին մեծ թվով գրականություն ունենք՝ շուրջ 21 հազար կտոր և հայատառ և ռուսատառ, վերջին տարիներին նաև անգլատառ ու ֆրանսատառ գրականություն։ Նվեր ենք ստանում ամերիկյան անկյան կողմից։ Վերջին տարիներին ավելացել է միջին տարիքի ընթերցողների թիվը։ Դա գալիս է նաև մանկավարժներից, շատ են հանձնարարում։ Հիմնականում մեր ընթերցասրահում են օգտվում, ինչպես տեսնում եք հաճելի ընթերցասրահ ունենք»,-ասում է բաժնի վարիչը։

Մանկական գրքի միջազգային օրվա առթիվ Կապանի Ամերիկյան անկյունը մանկական բաժնի ընթերցողներին անգլալեզու գրքեր է նվիրել։ Երեխաները պատրաստվում են ազգային գրադարանային շաբաթին։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!