Հայտնի դարձան շախմատի հաղթողները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հայտնի դարձան շախմատի հաղթողները


Հայտնի դարձան շախմատի հաղթողները

 

Հեղինակ.

 

Հայտնի դարձան շախմատի հաղթողները


Ավարտվեց դասական շախմատի քաղաքային բաց առաջնությունը։ 6 օր տևած մրցապայքարից հետո հայտնի դարձավ հաղթող եռյակը։ Առաջին տեղը զբաղեցրեց Վռամ Թադևոսյանը։ 5 տարեկանից շախմատով զբաղվող երիտասարդը իր ապագան այս ոլորտում է տեսնում։ Մարզային փուլում լավ արդյունք ցույց տալու դեպում կմասնակցեմ նաև Ջերմուկում կայանալիք հանրապետական փուլին,- ասում է առաջատարը։

Երկրորդ տեղը զբաղեցրեց Մերուժան Նազարեթյանը, երրորդում Կամո սահակյանն էր: Իսկ պատանիներից ամենափոքրին՝ 7 ամյա Ալեքսին հաջողվեց առաջ անցնել և գրավել 7-րդ տեղը։ Ինչպես ասում է փոքրիկ շախմատիստը հայրն ու պապն են սեր առաջացրել դեպի շախմատը և արդեն 2,5 տարի է ինչ լուրջ զբաղվում է այս մարզաձևով։

Գլխավոր մրցավար Կամո Գևորգյանը գոհ է անցկացված խաղից։ Որևէ խախտում չի գրանցվել և խաղերն էլ անցել են հանգիստ մթնոլորտում։ Մասնակիցները համապատասխանում էին իրենց վարկանիշին ու կարգին,-ասում է մրցավարը և նշում, որ մի քանիսին տեսնում է նաև մարզային փուլում։

Մասնակիցներին շնորհավորեցին նաև քաղաքապետարանի ներկայացուցիչները։ Նրանք հույս հայտնեցին, որ շախմատիստները հետագայում ավելի լավ արդյունքներ ցույց կտան:
Հաղթող եռյակը Կապանի քաղաքապետարանի կողմից արաժանացավ պատվոգրերի և դրամական պարգևների։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!