Այս գիշերը բերքի համար որոշիչ կլինի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Այս գիշերը բերքի համար որոշիչ կլինի


Այս գիշերը բերքի համար որոշիչ կլինի

 

Հեղինակ.

 

Այս գիշերը  բերքի համար որոշիչ կլինի


Իսկական աղետ է ,ամբողջ այգին ծածկված է ձյան սպիտակ շերտով ,ծաղկած ծիրանենիների, վաղահաս դեղձենիների ու սալորենիների վրա ծաղիկ չի մնացել ամբողջը թափվել է: Կարո Բաբայանն ու իր երկու աշխատակիցները գիշերը չեն քնել՝ հերթապահել են այգում: Գիտեին, որ ցրտահարություն է լինելու, պատրաստվել էին ,բայց այսքան մեծ քանակի տեղումների ձյան տեսքով չէին սպասում: Աթարի ու չոր խոտի փոխարեն այգին ծխահարել են անվադողեր վառելով:"Մտածում եմ, որ մի 70-80 տոկոսով բերքը կորցրած ենք , 30 տոկոսը, որպեսզի կարողանանք պահենք ,էսքան չարչարվում ենք",-ասում է այգեգործը:
Նման մեթոդով պայքարը, իհարկե լավագույն տարբերակներից չէ, բայց այգին փրկել էր պետք:Կարո Բաբայանը առայժմ դժվարանում նշել ջերմաստիճանի անկումից ծառերը ցրտահարվել են, թե ոչ .մի բան հստակ է՝ մարտի 30-ի գիշերը ջերմաչափի սնդիկի սյունը հասել է մինչև 3 աստիճան ցրտության:
Սյունիքի համայնքի ղեկավար գյուղացիներից դեռ բողոքներ չի ստացել,բայց վնասներ ակնհայտ են:Պտղակալած ծառերից հետո ջերմոցային տնտեսություններ են տուժել ջերմաստիճանի տատանումներից: Այս ձյունը միայն աշնանացանին ու գարնանացանին վտանգ չի հասցրել:
Կարո Բաբայանի մոտ երկու հեկտար այգում 20 տեսակի 950-ից ավել ծառատեսակներ են աճեցվում: Գիշերվա տեղումներից դեռ ուշքի չեկած այգեգործը եղանակի այսօրվա գրոհին է նախապատրաստվում: Անվադողերի նոր խմբաքանակը արդեն բերել են , այգին շրջափակել , յուրաքանչյուր կետում 3-ական անվադող կվառեն, 8 ժամ ծխահարություն կապահովեն:

Նախորդ տարի 4-5 տոննա բերք էր տվել այգին:Այս տարի սպասելիքները ավելի մեծ էին:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!