Շտապ օգնության աշխատակիցները խորհուրդ են տալիս այս օրերին տնից հնարավորինս քիչ դուրս գալ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Շտապ օգնության աշխատակիցները խորհուրդ են տալիս այս օրերին տնից հնարավորինս քիչ դուրս գալ


Շտապ օգնության աշխատակիցները խորհուրդ են տալիս այս օրերին տնից հնարավորինս քիչ դուրս գալ

 

Հեղինակ.

 

Շտապ օգնության աշխատակիցները խորհուրդ են տալիս այս օրերին տնից հնարավորինս քիչ դուրս գալ


Եղանակային կտրուկ փոփոխությունը իր ազդեցությունն է ունեցել նաև մարդկանց առողջության վրա։ Երկու օրում շտապ օգնության աշխատակիցները մոտ 50 կանչ են գրանցել՝ հիմնականում դիմել են հիպերտոնիկ կրիզ, սրտային անբավարարությամբ, սուր շնչառական խնդիրներ ունեցող հիվանդները։ Առատ ձյան պատճառով աշխատակիցները պարտականությունները իրականացնելիս նաև դժվարությունների առաջ են կանգնել։

Տեղումների արդյունքում գրանցվել է նաև կոտրվածքի մեկ դեպք։ Մարտի 30-ի երեկոյան Կապանի ԲԿ է տեղափոխվել Մայկոն Արզումանյանը։ Վնասվածքաբան Ասատուր Ասատրյանի խոսքով հիվանդը ստացել է ձախ սրունքի ստորին երկրորդական փակ կոտրվածք տեղաշարժով։ Հիվանդի վիճակը այժմ գնահատվում է բավարար։

Շտապ օգնության ավագ բուժքույր Սիլվա Բարսեղյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս այսպիսի եղանակներին տնից հնարավորինս քիչ դուրս գալ կամ լինել շատ զգույշ։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031