Առատ ձյունը անակնկալի չբերեց, բայց ձյան շերտի հաստությունը զարմացրեց
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Առատ ձյունը անակնկալի չբերեց, բայց ձյան շերտի հաստությունը զարմացրեց


Առատ ձյունը անակնկալի չբերեց, բայց ձյան շերտի հաստությունը զարմացրեց

 

Հեղինակ.

 

Առատ  ձյունը  անակնկալի  չբերեց,  բայց ձյան  շերտի  հաստությունը զարմացրեց



Ուստա Զավենը 58 թ-ից է իր մեքենան վարում , ճանապարհների մաքրման մեծ փորձ ունի: Ասում է , որ մարտի վերջին այդքան ձյուն տեղար, վերջին տարիներ Մարտի 30 տեղացած ձյունը Կապանի ճանշինի աշխատակիցներին 2 օր է ստիպում է վաղ արթնանալ ու անմիջապես գործի անցնել։ Անձնակազմը ահազանգի այլևս չի սպասում։"Հանկարծակի աղետ է սա",-ասում է ուստա Զավենը։

Առավոտյան ժամը 6-ից ճանապարհաշինարարները ընկերության ենթակայության տակ գտնվող միջպետական՝ Ծավ, Կարմրաքար, Քաջարան, մարզային՝ Ուժանիս, Դավիթ-բեկ, Եղեգ, Անտարառաշատ , նաև Առաջաձոր և միջհամայնքային նշանակության ճանապարհները սկսել էին մաքրել ձյան շերտից։ Մոտ 11 մեքենա էր աշխատում տարբեր հատվածներում՝ և մաքրվեցին և մշակվեցին աղով ու ավազով։ Միայն Քաջարան տանող ճանապարհի որոշակի հատավածում մի քանի րոպեով երթևեկությունը դադարեց. «ԶՊՄԿ» ՓԲԸ տանող ավտոբուսները և մի քանի մեքենաներ հայտնվել էին խցանման մեջ, բայց ճանշինի և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով խնդիրը լուծվեց։ Նշված հատվածում առավոտյան նաև քարեր են թափվել։" Արջի մոտ մի քիչ խցանում կար, էնել անկարգ վարորդների պատճառով էր, բացեցինք",- ասում է աշխղեկ Սամվել Սարգսյանը։

Ժամը 12-ի դրությամբ Քաջարան տանող ճանապարհը ամբողջությամբ անցանելի էր, համեմատաբար արևոտ հատվածներում ասֆալտը առհասարակ բաց էր։ Ճանշինի աշխատակիցները մարտի 31-ին մինչ երեկո մշակել են ճանապարհները աղով ու ավազով, որ մերկասառույցը բացառվի։ "Իսկ վաղն արդեն ճանապարհըները ամբողջ լայնքով բաց կլինեն ",-վստահեցնում են նրանք։
Իսկ ահա մ ի քանի համայնքներ առատ ձյան պատճառով մարտի 30-ին և 31 որոշ ժամանակ հոսանքազրկվել էին. Խոսքը վերաբերում է Կապանի Գեղանուշ,Գոմարան, Սրաշեն , Գորիսի Տեղ, Սիսիանի Ախլաթյան, Մեղրու Կարճևան համայնքներին ։
Իսկ առհասարակ խցանումներից ու դժբախտ պատահարներից այս 2 օրերի ընթացքում հնարավոր է եղել խուսափել,- վստահեցնում են ճանապարհային ոստիկանությունում։

Տեղումները հանկարծակիի չեն բերել ոչ մարզի ճանապարհաշինարարներին, ոչ էլ փրկարարներին։ Քանի որ ջերմաստիճանի նվազման մասին նախապես էր հայտարարվել։ Մարտի 29-ից սկսված քամին ու կարկուտը կարելի է ասել առատ ձյան նախաբանն էին։ Սյունիքի փրկարարակնա վարչության պետ Արթուր Հարությունյանի խոսքով 2 օրվա ընթացքում 10 ահանզանգ են ստացել, 72 մարդու կայքն փրկել ու 13 մեքենա հանել խցանումից։
Մարտի 31-ին գրեթե բոլոր ճանապարները անցանելի են եղել, իսկ այն հատվածները որտեղ ձյունը հասցրել է դժվարացնել երթևեկությունը մեքենաները մշտապես աշխատել են։ Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու ճանապարահները սպասարկող ընկերությունները վստահեցոնւմ են՝ անուշադրության մատնված հատվածներ չկան։
Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031