Ձյան առատ տեղումները Կապանում ևս արտակարգ իրավիճակ են ստեղծել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Ձյան առատ տեղումները Կապանում ևս արտակարգ իրավիճակ են ստեղծել


Ձյան առատ տեղումները Կապանում ևս արտակարգ իրավիճակ են ստեղծել

 

Հեղինակ.

 

Ձյան առատ տեղումները Կապանում ևս արտակարգ իրավիճակ են ստեղծել


Ամսավերջին մարտը որոշեց վերջնականորեն ցույց տալ իր խելահեղությունն ու Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ու քաղաքներում ձմեռային իրարանցում ստեղծեց։ Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված եղանակային պայմանները` բուհերում, դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում, նախակրթարաններում ուսումնական պարապմունքներ և դասեր տեղի չունեցան։ Մարտի 30-ին Կապանում տեղացած առատ ձյունը անսպասելի էր ոչ միայն բնակիչների, այլև կոմունալ ծառայության համար։ Աշխատակիցներն առանց հանգստի մաքրել են քաղաքից հեռավոր թաղամասեր տանող ճանապարհները։ Ջարդված ծառերը հատել ու տեղափոխել են։ Օրվա երկրորդ կեսից արդեն քաղաքի որոշ փողոցների մայթեր անցանելի էին,կոմունալ ծառայության բակային հավաքարարներն էին մաքրել, իսկ մինչև կեսօր քաղաքում ոտք դնելու տեղ գրեթե չկար։ Աղ ցանելու կարիք չի եղել, սակայն ծառայության պահուստային ֆոնդում մոտ 6 տոննա աղ կա, անհրաժեշտության դեպքում խնդիրներ չեն առաջանա , ասում է ծառայության պետի պաշտոնակատարը։ Այնուամենայնիվ,մաքրման աշխատանքներում օգնության կարիք կա։
Ձյան առատ տեղումները Կապանում ևս արտակարգ իրավիճակ են ստեղծել
«Կոնկրետ այս տրակտորը պատկանում է թիվ երկու ավագ դպրոցի շինարարներին։ Կա մասնավոր տեխնիկա և մեկ միավոր տեխնիկան մերն է։ Մենք դիմել ենք հայտարարությամբ և խնդրել ենք, որ գոնե ամեն մի տնտեսվարող իր տարածքը մաքրի, մենք ավել չենք ուզում։ Ոչ թե սպասեն, որ կոմունալ ծառայության աշխատակիցները իրենց խանութների դիմացը մաքրեն»,-ասաց ծառայության պետի պաշտոնակատար Գարիկ Յավրումյանը։

Կոմունալ ծառայության օգնության կոչին արձագանքեցին քաղաքի երիտասարդները։ Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի անդամները «Կապանը ես եմ» խորագրով ակցիա նախաձեռնեցին ։
Ձյան առատ տեղումները Կապանում ևս արտակարգ իրավիճակ են ստեղծել
«Մենք Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդով հանդես եկանք կոչով և փորձեցինք մեր խորհրդի մասով մեր աջակցությունը ցույց տալ կոմունալ ծառայությանը։ Ընտրեցինք սբ․ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու տարածքը։ Նաև Չարենցի փողոցի ծառերն ազատեցինք ձյան հաստ շերտից»,-նշեց Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի նախագահ Ռուդոլֆ Սարգսյանը։

Երիտասարդների օրինակից հետո նկատելի դարձավ նաև խանութների աշխատակիցների շարժը։ Կոմունալ ծառայության պետի պաշտոնակատարի խոսքով, եթե եղանակը շարունակի տաք մնալ, մի քանի օրում կազատվենք ձյունից, իսկ թե հանկարծ գիշերը ջերմաստիճանը կտրուկ նվազի , ստիպված կլինեն օգտագործել աղի պաշարները։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031