Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից


Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

 

Հեղինակ.

 

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից


Մարտի 30-ին, ժամը 13.06-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ - Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհին, ձնաբքի հետևանքով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով):

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-21-011» մակնիշի ավտոմեքենան 34ՕE213 պ/հ ավտոմեքենան, որը շարունակել է ընթացքը:
Վերադարձի ճանապարհին փրկարարները տեղի ուժերով արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 21 ԼՍ 931 պ/հ ավտոմեքենան


***

Մարտի 30-ին, ժամը 08.32-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Մեղրի-Կապան հատվածի 29-րդ կմ-ում ձնաբքի հետևանքով ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «Մերսեդես» մակնիշի ավտոբուսից ուղևորներին տեղափոխել են (24 ուղևոր) Մեղրի քաղաք, իսկ ավտոբուսը դուրս են բերել արգելափակումից:


***

Մարտի 29-ին, ժամը 15.42-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածում (7-րդ կմ) ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 17.37-ի դրությամբ արգելափակումից դուրս է բերվել 6 ավտոմեքենա (25 ուղևոր):


http://mes.am/am/news/accidents/32-2012-02-20-09-57-25/6327-2014-03-29-15-48-14
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031