Ծխահարեք այգիները. ցրտահարություն է սպասվում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ծխահարեք այգիները. ցրտահարություն է սպասվում


Ծխահարեք այգիները. ցրտահարություն է սպասվում

 

Հեղինակ.

 

Ծխահարեք այգիները. ցրտահարություն է սպասվում


Արդեն մի քանի օր է ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը Հայաստանում եղանակը կտրում կցրտի։ Օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով։ Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -3, հողի մակերևույթին -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը և 31-ին նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն, մնացած վայրերում թաց ձյուն և ձնախառն անձրև: Սա կարող է լուրջ վնաս հասցնել գյուղատնտեսությանը,-տեղեկացնում է գյուղատնտեության աջակցության մարզային կենտրոնի խորհրդատու Ռաֆիկ Հովհաննիսյանը,- նամանավանդ կորիզաներների ընտանիքին պատկանող ծառատեսակներին։ Վնաս կարող է հասցնել նաև այնպիսի ֆերմերներին, որոնք պոլիէթիլենային թաղանթի տակ սածիլներ են դրել, օրինակ վաղահաս կաղամբի համար, որոնք պետք է լրացուցիչ ջերմացնել։

Գյուղացիները, ֆերմերները հատկապես պետք է ուշադիր լինեն այն ժամանակ, երբ ջերմաստիճանի սանդղակը հասնում է 0-ի, քանի որ դրանից հետո է սկսվում ցրտահարումը։ Հատկապես վտանգավոր է առավոտյան ժամը 4-ից 7-ն ընկած ժամանակահատվածը։ Այգեպանները կարող են ընդամենը 3-4 ժամվա ակտիվ պայքարի միջոցով պաշտպանել իրենց բերքը,- նշում է խորհրդատուն և առաջարկում ցրտահարությունից պաշտպանվելու միջոցներ։

"Աթարի կամ չորացած բույսերի միջոցով ծխահարեք այգիները։ Մեծ հողատարածքներ ունեցող ֆերմերները այգին ցրտահարությունից կարող են պաշտպանել առատ ոռոգում իրականացնելով" ,- նշում է մասնագետը։ Շատ կարևոր է, որ ֆերմերները արդեն ավարտած լինեն պտղատու ծառերի էտումը, սպիտակեցումը, սրսկումը։

Ցրտահարությունը վտանգ չի ներկայացնի տնկիների և հացահատիկային մշակաբույսերի համար,- կարծում է Ռաֆիկ Հովհաննիսյանը,- քանի որ թփակալման ժամանակը արդեն ավարտվել է։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!