Մեկնարկեց շախմատի քաղաքային բաց առաջնությունը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մեկնարկեց շախմատի քաղաքային բաց առաջնությունը


Մեկնարկեց շախմատի քաղաքային բաց առաջնությունը

 

Հեղինակ.

 

Մեկնարկեց շախմատի քաղաքային բաց առաջնությունը


Մեկնարկեց շախմատի քաղաքային հերթական բաց առաջնությունը։ Այն անցկացվում է դասական շախմատի կանոներով։ Մասնակցության համար որևէ տարիքային սահմանափակում նախատեսված չի եղել։ Թեև կարող էին մասնակցել նաև աղջիկներ, բայց ցավոք սրտի դիմողներ չեն եղել,-նշեց մրցավար Կամո Գևորգյանը և հավելեց՝ խաղը անկացվում է շվեցարական կարգով, մրցակիցները ընտրվում են համակարգչային ծրագրով։

Առաջնությանը մասնակցելու համար դիմել էին 18 կարգային շախմատիստներ։ Նրանցից 7-ը դպրոցականներ են, ովքեր թեև փաքր են , բայց ներկայացել են մարզային և հանրապետական փուլերին և լավ արդյունքներ ցույց տվել։

Վիճակահանությունից հետո որոշվեցին մրցակիցները։ Մեծահասակները ուժերը պետք է չափեին իրենցից տարիքով փոքր մասնակիցների հետ, բայց զիջել չեն պատրաստվում. պայքարը մնում է պայքար։

Մրցապայքարը կավարտվի ապրիլի մեկին և լավագույն եռյակը քաղաքապետարանի մրցանակային հիմնադրամի կողմից կարժանանա դրմական պարգևների։

Մեկնարկեց շախմատի քաղաքային բաց առաջնությունը


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!