Բացահայտվել է «Odnoklassniki.ru»-ի օգտատերերի անհատական էջերին տիրացած անձի ինքնությունը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Բացահայտվել է «Odnoklassniki.ru»-ի օգտատերերի անհատական էջերին տիրացած անձի ինքնությունը


Բացահայտվել է «Odnoklassniki.ru»-ի օգտատերերի անհատական էջերին տիրացած անձի ինքնությունը

 

Հեղինակ.

 

Բացահայտվել է «Odnoklassniki.ru»-ի օգտատերերի անհատական էջերին տիրացած անձի ինքնությունը

Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է այն անձը, ով ապօրինի տիրանացել է «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի 2 օգտատերերի անհատական էջերին և դրանք անվանափոխել:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում 2013թ. փետրվարի 18-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ 2013թ. հունվարի 22-ին «Nar» անհատական էջի օգտատերը «Odnoklassniki.ru» սոցիալական կայքում Հ.Ներսիսյանի հետ ունեցած նամակագրության ընթացքում հայտնել է, որ կկոտրի նրա անհատական էջը, եթե վերջինս հրաժարվի ընդունել ընկերանալու իր հրավերը:

Հետագայում Հ.Ներսիսյանը, չկարողանալով մուտք գործել իր անհատական էջ, նկատել էր, որ այն անվանափոխված է:

Բացի այդ, պարզվել էր նաև, որ նույն ժամանակահատվածում անհայտ անձն ապօրինի տիրացել է նաև Հ.Ներսիսյանի ընկերոջ` Ս.Համբարձումյանի` «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի անհատական էջին:

Հանցագործության բացահայտմանն ուղղված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի վերոնշյալ անհատական էջերին տիրացել է Ն.Գրիգորյանը, ով օգտագործել է ընկերոջ` Գ.Հակոբյանի համակարգիչը:
Նախաքննության ընթացքում Ն.Գրիգորյանը խոստովանել է կատարած արարքը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:

1in.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!