Կենգուրուին այս տարի Սյունիքից մասնակցել է 2750 աշակերտ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կենգուրուին այս տարի Սյունիքից մասնակցել է 2750 աշակերտ


Կենգուրուին այս տարի Սյունիքից մասնակցել է 2750 աշակերտ

 

Հեղինակ.

 

Կենգուրուին այս տարի Սյունիքից մասնակցել է 2750 աշակերտ
«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթ կրկին դպրոցականներին համախմբել է: Գրասեղաների շուրջ գլխահակ աշխատող երեխաները հետաքրքրաշարժ, տրամաբանական խնդիրները լուծելու մի ամբողջ փաթեթ ունեն ձեռքների տակ: Աշխարհի ամենազանգվածային մաթեմատիկական մրցույթը Կապանի համար 5 հիմնական դպրոցի աշակերտների համար ամենասպասվածն :Կենգուրուին միայն այս կրթօջախից 130 աշակերտ է մասնակցում:
"Կենգուրուն" մեծ հետաքրքրություն է վայելում հատկապես տարրական դասարաների աշակերտների շրջանում :3-րդցիները առավել ոգևորությումաբ են մասնակցում:Բելան ամենայն լրջությամբ պատրաստվել էր մրցույթին ,պարապել էլ նախորդ` 2013 թվականի հարցաշարով:


Դպրոցի տնօրենի տեղակալ Ալինա Մկրտչյանը հավաստիացնում է,որ պահպանել են մրցույթի անցկացման բոլոր կանոները: Հույս ունեն որ կրկնապատկեն նախորդ տարվա արդյունքները: Նախորդ տարի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներից Հայկը հատուկ մրցանակի է արժանացել: Եվան կենգուրի մեծ փորձ ունի,մի քանի տարի է մասնակցում է:
Կենգուրուրին մասնակցում են 3-րդից 12 –րդ դասարանների աշակերտները: Ասթինեն 9-րդ դասարանում է սովորում, ասում է միայն 3-րդ դասարանում չի մասնակցել նախորդ բոլոր տարիներին եղել է կենգուրուակաների շարքերում:Խորհուրդ է տալիս բոլորին էլ մասնակցել:
2013թվականին մարզից 2233 աշակերտ է մասնակցել, իսկ 2014-ին նրանց թիվը հասել է 2750-ի:Իսկ դպրոցների թիվը 55-ից դարձել է 75:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!