Կապանի պետթատրոնում ևս կան նվիրյալներ,ովքեր վաղուց արդեն իրենց կյանքը առանց բեմի չեն պատկերացնում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Կապանի պետթատրոնում ևս կան նվիրյալներ,ովքեր վաղուց արդեն իրենց կյանքը առանց բեմի չեն պատկերացնում


Կապանի պետթատրոնում ևս կան նվիրյալներ,ովքեր վաղուց արդեն իրենց կյանքը առանց բեմի չեն պատկերացնում

 

Հեղինակ.

 

Կապանի պետթատրոնում ևս կան նվիրյալներ,ովքեր վաղուց արդեն իրենց կյանքը առանց բեմի չեն պատկերացնում


Թատրոնը հանդիսատեսի հետ անկեղծ երկխոսություն է համարվում և դարերով շարունակում է տարբեր մշակույթների ու երկրների դեմքը ներկայացնել։ Հայկական թատրոնը ավելի քան 2000 տարվա պատմություն ունի, այս մասին են վկայում Մատենադարանի ձեռագրերը։ Մարտի 27-ին, թատրոնի միջազգային օրը, սովորաբար քիչ է խոսվում արվեստի այս ճյուղի խնդիրներից, բայց այս անգամ մենք որոշել ենք ներթափանցել թատրոնի պատերից ներս և բացահայտել դերասանների հեռանկարներն ու մտահոգությունները։ Թվում է թե, մայրաքաղաքից այդքան հեռու գտնվող թատրոնը ինչ-որ գավառական ակումբ պետք է լինի, սակայն հուրախություն մեզ, բոլոր հյուրերը զարմանում և հիանում են այստեղ պրոֆեսիոնալիզմ բացահայտելով, ասում է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասանը,ով նույնպես մայրաքաղաքից է եկել այս թատրոնում աշխատելու։

«Էն քաղաքները, էն երկրները, որոնք թատրոն ունեն, դրանք զարգացման իրենց մակարդակին հասած երևույթներ են։ Թատրոնը եկեղեցուն, բանակին հավասարազոր երևույթա պետության և ազգի համար։ Թատրոնն է վառ պահում մարդու հոգին, մարդու միտքը և ստիպում լինել քաղաքակիրթ, ստիպում լինել մտածող»,-ասում է երիտասարդ դերասան Արթուր Գաբրիելյանը։

Աիդա Սահակյանը թատրոնում է տեսնում կյանքում իրեն մշտապես առաջնորդող լույսը։ Ասում է, այսքան տարիներ,իր մասնագիտության հանդեպ սիրո արդյունքում է ինքն իրեն այս թատրոնին նվիրել։

«Վիլյամ Սարոյանն ասել է․ «Նա գիտեր ճշմարտությունը և ավելի լավ բան էր որոնում»։ Մեր թատրոնում մենք գիտենք ճշմարտությունը կյանքի մասին , բայց թատրոնը անընդհատ որոնում է , լույս, ելք է ցույց տալիս բեմից։ Գուցե ելք չէ, գուցե մտորելա տալիս, որ ահնդիսատեսը դուրս գա մի քիչ ավելի մտորումներով, լուսավոր։ Մենք կցանկանայինք, որ ավելի շատ հանդիսատես գար դեպի թատրոն»։

Գայանե Վարդիկյանը 5 տարի է ինչ Կապանում և Կապանի պետթատրոնով է ապրում։ Նախկինում Երևանի Օպերայի և բալետի թատրոնում է աշխատել, Կապանի պետթատրոնի պարուսույցն է և միաժամանակ նաև դրամատիկ աշխարհում է վերագտել իրեն։

«Դերասանը ծափեր է ակնկալում հանդիսատեսից, և դա ամենամեծ գնահատականն է, որ նա վայելում է ներկայացումից հետո։ Թատրոնն ինձ համար մի մեծ խորհրդավոր աշխարհ է, որն իր մեջ ընկղմում է ամեն ինչ, մարդկային կյանք, հարաբերություններ, կերպարներ․․․»

Ցանկացած դերից դերասանի մեջ անպայման ինչ-որ բան մնում է։ Դերասանի ներսում միշտ պիտք է քաոս լինի, որ նա կարողանա առանցքային գծերի պոչը բռնել, տարբեր մարդկանց կերպարներ ստեղծել։ Հենց այս փնտրտուքներն են, որ Վարսինե Ավանեսյանին թատերական աշխարհ են բերել։ Նա դեռևս սովորում է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Կապանի կուրսում, սակայն որոշ դերակատարումներ արդեն ունեցել է։ Ասում է, որքան էլ կարևորում է մասնագիտությունը , միևնույն է իր համար առաջին տեղում ընտանիքն է լինելու։

«Թատրոնը մեծ ուժ ունի, և ոչ միայն հանդիսատեսը, այլ դերասանը ևս թատրոն մտնելով մոռանում է ամեն ինչ, իրեն տանջող հարցերը, առօրյա հոգսերը։ Թատրոնը աշխարհայացք ու մտածելակերպ է փոխում»,-այս կարծիքն ունի սկսնակ դերասանուհին։

Ավագ դերասանները հպարտությամբ են խոսում թատրոնի սերնդափոխության մասին։ Ասում են, իրենց փոխարինելու եկած նորաթուխ դերասաններն իսկապես վստահեցնում են, որ գործը կիսատ չի մնա և Կապանի թատրոնը կշարունակի գործել, աճել ու գոհացնել թատերասեր հասարակությանը։ Թատերական միության անդամ, առաջատար դերասան Արտավազդ Գրիգորյանը նաև ղեկավար մարմիններին ուղղված խոսք ուներ.

«Գիտեք,դժվար է, երբ քեզանից հետո եկող սերունդ չի լինում։ Բայց ի ուրախություն մեզ գալիս են մեզանից առավել էնտուզիաստ, առավել կորովով ու ոգևորությամբ և հավատացած եմ, որ կշարունակեն, դեռ մի բան էլ ավելի։ Մեզ մի փոքր բարի աչքով նայեք, մենք ձեր հարստությունն ենք, մենք ձեր պատիվը բարձր պահողն ենք»։

Ի դեպ, Կապանի պետթատրոնի առաջատար դերասանուհի Նատալյա Բաղդասարյանը ներկայացված է Արտավազդ մրցանակի՝ կանացի լավագույն դերակատարի անվանակարգում։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031