Կհատվեն արդյո՞ք գլխավոր հրապարակի զբոսայգու եղևնիները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կհատվեն արդյո՞ք գլխավոր հրապարակի զբոսայգու եղևնիները


Կհատվեն արդյո՞ք գլխավոր հրապարակի զբոսայգու եղևնիները

 

Հեղինակ.

 

Կհատվեն արդյո՞ք գլխավոր հրապարակի զբոսայգու եղևնիները


Բավականին երկար ժամանակ է ինչ կապանցիների սիրված վայրերից մեկը պատված է շինարարական ցանկապատով։ Ինչպես նշում են նախագծողները ավարտից հետո այն կապանցիներին կներկայանա յուրովի։ Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանի խոսքով այստեղ շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները, սակայն նախքան դա անհրաժեշտություն առաջացավ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ համատեղ քննարկել, արդյո՞ք կարիք կա հատել զբոսայգու եղևնիները։

Սյունքիք մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի խոսքով մասնագետների հետ քննարկումից պարզվել է, որ ծառերը հիվանդ են, անհրաժեշտ է հատել ու այն փոխարինել նորով։

Բնապահպան Վլադիկ Մարտիրոսյանի խոսքով թույա տեսակին պատկանող այս եղևնիները կանաչ շինարաության մեջ քիչ են օգտագործվում։ Այն ավելի հարմար է կենդանի ցանկապատերի համար և ընդունված չէ տնկել մայթերին։ Նրա կարծիքով եթե ծառերը չհատվեն, չենք կարող ունենալ այնպիսի հրապարակ, որը նախատեսված է նախագծով։ Համաչափություն չի լինի։ Բնապահպանը առաջարկեց նաև իր տարբերակը։

Քննարկաման մասնակիցները հիմնականում նույն կարծիքին էին։ Ցավալի է հրաժարվել տարիներ շարունակ շատերի համար և՜ գեղեցիկը խորհրդանշող, և՜ հին ու բարի ժամանակները հիշեցնող ծառերից, սակայն ցանկանում են քաղաքը տեսնել ավելի բարեկարգ։

Մնում է սպասել և հուսալ, որ քաղաքի գլխավոր հրապարակի նոր տեսքը շատ ավելի հաճելի և հյուրընկալ կլինի։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!