Սյունիքի գյուղատնտեսության ոլորտում դինամիկ աճ է նկատվում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Սյունիքի գյուղատնտեսության ոլորտում դինամիկ աճ է նկատվում


Սյունիքի գյուղատնտեսության ոլորտում դինամիկ աճ է նկատվում

 

Հեղինակ.

 

Սյունիքի գյուղատնտեսության ոլորտում դինամիկ աճ է նկատվում
Հանրապետությունում առաջին ժամանակակից սարքավորումներով հագեցած խոզաբուծարանը մինչև տարեվերջ կշահագործվի: Այն կառուցվում է Կապանի տարածաշրջանի Աճանան գյուղում:Կերակրումից, ջրամատակարարումից, գոմաղբի հեռացումից մինչև օդափոխության համակարգ ամեն ինչ մեքենայացված է: Հաշվի են առնվել նույնիսկ խոզերի նախասիրությունները` բոլոր սեռահասակային խոզերը կկերակրվեն իրենց համար հատուկ նախատեսված համակցված կերերով: Մարտի 25-ին աշխատանքային այցով Սյունիքում գտնվող հանրապետության գլխավոր գյուղատնտեսը համոզված է` նման տեխնոլոգիաներով հագեցած ֆերեմաները Հայաստանի տնտեսության զարգացման համար անհրաժեշտություն են:
Խոզաբուծարանի հիմնադիրը ‘’Վամաքս’’ ընկերությունը շուրջ մեկ միլիարդ դրամի ներդրումներ է կատարել: Ֆերման ոչ միայն անհրաժեշտ խոզի մսով կապահովի մարզը այլև կկրճատի գործազրկության մակարդակը:Մոտ 30 աշխատատեղ կստեղծվի: Համալիրի կազմում նաև ժամանակակից սպանդանոց կլինի: Մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց կառուցվող խոզաբուծարանում ծանոթացավ շինարարության ընթացքին: Գյուղատնտեսության ոլորտի զարգացումը կարևորում է նաև մարզի ղեկավարը:
"Վամաքս" ընկերությունը նաև խոշոր եղջերավոր անասուների բուծմամբ է զբաղվում: Այժմ ընթացքի մեջ է նաև կովերի համար նախատեսված համակցված կերերի պատրաստման արտադրամասը: Այստեղ նույնպես մեքենայացված համակարգ է ներդրվելու, ձեռքի աշխատանքն էլ հասցվելու է նվազագույնի:
Հանրապետության գլխավոր գյուղատնտեսը հանդիպեց նաև համայնքների ղեկավարների ու ֆերմերների հետ:Ծանոթացավ մարզի գյուղատնտեսկան տարվա ցուցանիշներին`մշակվող հողատարածքները շուրջ 7500 հեկտարով ավելացել են,մեծացել է բերքատվությունը,շատացել է անասնագլխաքանակը ,սակայն առաջնային խնդիր է պարտքերի շտկումը:
Գյուղնախարարը հորդորեց մարել պատքերն ու պետական ծրագրերից խոսեց:Մարզում դրական տեղաշարժեր նկատելի են,տարբեր համայնքներում գյուղնախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում՝ մասնավորապես մեքենատրակտորային կայանների թարմացումը, ապահովագրական համակարգի ներդրումը
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն էլ նշեց, որ այսօր գյուղացին թե պետության, թե մարզային իշխանությունների կողմից ուշադրության կենտրոնում է : Տարիների ընթացքում ոլորտում ունեցել ենք և որակական և քանական աճ, միևնույն ժամանակ եղել են նաև բացթողումներ: Մարզպետն էլ իր հերթին համայքների ղեկավարներին կոչ արեց պարտքերը մարել, քանի որ մեկի պատճառով մյուսն է տուժում: Մարզպետարանը իր հերթին գյուղացու կողքին է:
Անցած տարի գյուղատնտեսության ոլորտում աչքի ընկած համայնքապետերն ու ֆերմերները գյուղնախարարի կողմից արժանացան հուշամեդալների ու շնորհակալագրերի:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!