«Թոքը մանր-մանր կտրատեցի՞ք, սոխը բարակ-բարակ, կրակն էլ մարմանդ-մարմա՞նդ»․Տժվժիկը "տիկնիկցիների" կողմից բեմ կհանվի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «Թոքը մանր-մանր կտրատեցի՞ք, սոխը բարակ-բարակ, կրակն էլ մարմանդ-մարմա՞նդ»․Տժվժիկը "տիկնիկցիների" կողմից բեմ կհանվի


«Թոքը մանր-մանր կտրատեցի՞ք, սոխը բարակ-բարակ, կրակն էլ մարմանդ-մարմա՞նդ»․Տժվժիկը "տիկնիկցիների" կողմից բեմ կհանվի

 

Հեղինակ.

 

«Թոքը մանր-մանր կտրատեցի՞ք, սոխը բարակ-բարակ, կրակն էլ մարմանդ-մարմա՞նդ»․Տժվժիկը "տիկնիկցիների" կողմից բեմ կհանվի


Տժվժիկի պատմությունը մեր օրերում հաճախ է օրինակ ծառայում, այն մեջբերում ենք նմանօրինակ իրադրություններում հայտնվելիս։ Եվ քանի որ պատմությունը չի հնանում, «Տիկնիկ» հասարակական կազմակերպությունը որոշել է բեմ հանել։ Կազմակերպության հիմնադիր տնօրեն Գրիշա Մարգարյանի խոսքով, ցանկացած բան, ինչը տիկնիկների օգնությամբ ենք բացատրում, երեխաները միանգամից տարվում և ընկալում են։ Իսկ այս պատմվածքի ընտրությունը հետաքրքիր նախապատմություն ունի։

«Ամերիկայից հյուր ունեինք, արևմտահայ, երեխաներին ասաց «եգուր հոս» ՝ չհասկացան ինչ է ասում։ Մտածեցի երկու հայ իրար չեն հասկանում, ինչու՞ մեր նոր սերունդը արևմտահայերեն չիմանա։ Հայաստանում նոր սերնդի համար արևմտահայերենը ոնց որ տարօրինակ լեզու լինի, դրա համար էլ որոշեցինք մի բան, թեկուզ հեքիաթ արևմտահայերենով բեմադրենք և ի վերջո ընտրեցինք Ատրպետի Տժվժիկը»,-պատմեց «Տիկնիկ» հկ-ի հիմնադիր տնօրեն Գրիշա Մարգարյանը։

Պահպանել են Ցոլակ Ամերիկյանի, Հրաչյա Ներսիսյանի,Արման Կոթիկյանի խոսքերը՝ ձայնային մասը վերցրել են ֆիլմից։ Բեմադրությամբ Գրիշա Մարգարյանի որդին է զբաղվում։ Տղան խանդավառությամբ է շարունակում հոր սկսած գործը։ «Տիկնիկ» հասարակական կազմակերպության Կապանի մասնաճյուղի «Թոքը մանր-մանր կտրատեցի՞ք, սոխը բարակ-բարակ, կրակն էլ մարմանդ-մարմա՞նդ»․Տժվժիկը "տիկնիկցիների" կողմից բեմ կհանվիտնօրենն է։ Այս բեմադրության մեջ հատկապես կարևորում են հատուկ կարիքավորների ներգրավվածությունը։ Արմինեն արդեն փորձառու տիկնիկավար է, բայց երբեք եռանդի պակաս չի ունենում, ասում է, միշտ նույն ոգևորությամբ է աշխատանքի գալիս։ Իրեն տրված ցանկացած դեր հաճույքով է կատարում, հաճախ էլ ընկերների դերերն է առավել շատ հավանում։

«Կան դերեր, որ շատ եմ հավանում,բայց դեռ չեմ խաղացել։ Հուսով եմ կխաղամ։ Ուզում եմ մաղթեմ, որ մեր Տիկնիկային թատրոնն էլ ավելի բարգավաճի, մենք էլ լավ աշխատենք, որ մեր աշխատանքը շարունակվի»։

Հերմինե Դավթյանը նոր է աշխատանքի ընդունվել, բայց արդեն ներգրավված է բեմադրության մեջ։ Իր ոգևորությունն է, որ աշխատասիրության հետ համատեղ օգնում է գործը գլուխ բերելու։ «Թոքը մանր-մանր կտրատեցի՞ք, սոխը բարակ-բարակ, կրակն էլ մարմանդ-մարմա՞նդ»․Տժվժիկը "տիկնիկցիների" կողմից բեմ կհանվի

«Շատ լավ է ստացվում, շատ ուրախ եմ, որ այստեղ եմ աշխատում։ Լավ ընկերներ ունեմ, լավ շրջապատ ունեմ և աշխատում եմ, որ արդարացնեմ բոլոր հույսերը»,-ասում է Հերմինեն։

Փորձերի և ներկայացումների համար ամեն անհրաժեշտ սարքավորում և պայման ունեն։ "Գալուստ Գյուլբենկյան" հիմնադրամն է ապահովում։ Համագործակցում են նաև Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի տնօրինության հետ , այնտեղ ևս աշխատասենյակ ունեն։ Եվ ինչպես ամեն առաջնախաղ, այս ներկայացումն էլ առաջինը հենց այդ դպրոցում կցուցադրեն։ Իսկ այս բնակարանային պայմաններում ստեղծվում են տիկնիկային կյանքի բոլոր տարրերը։ «Թոքը մանր-մանր կտրատեցի՞ք, սոխը բարակ-բարակ, կրակն էլ մարմանդ-մարմա՞նդ»․Տժվժիկը "տիկնիկցիների" կողմից բեմ կհանվիԱյս սենյակն օրինակ, տիկնիկների հանդերձարանն է։ Այստեղ խնամքով չափվում, ձևվում և կարվում են տիկնիկների հագուստները։ Դերձակ Գալյա Նավասարդյանն ասում է . «Եթե աշխատանքդ հաճույքով արեցիր, հնարավոր չէ վատ ստացվի։ Ես իմ գործը հաճույքով եմ անում, դրա համար էլ միշտ լավ է ստացվում, տիկներով ենք ապրում»։

Գրիշա Մարգարյանը մտահղացում ունի․ մոտ օրերս տժվժիկ է պատրաստելու և հյուրասիրելու է տիկնիկավարներին։ Հնարավոր է, որ համտեսելու պահին էլ հայտնվեն հետաքրքրասերներն ու հնչեցնեն հետյալ հարցերը.
«Թոքը մանր-մանր կտրատեցի՞ք, սոխը բարակ-բարակ, կրակն էլ մարմանդ-մարմա՞նդ»։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!