ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին


ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին

 

Հեղինակ.

 

ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին



Մարտի 25-ին, ժամը 23.42-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում` Որոտան գյուղի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ-745» մակնիշի 03 ԼՕ 900 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը (մոտ 50 մ):

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 1976 թ. ծնված Ա. Հ.-ին և 1980 թ. ծնված Վ. Ա.-ին: Վերջիններիս հոսպիտալացրել են Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Աղբյուրը՝ mes.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!