Աշխատանքային այցով Սյունիքում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Աշխատանքային այցով Սյունիքում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը


Աշխատանքային այցով Սյունիքում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը

 

Հեղինակ.

 

Աշխատանքային այցով Սյունիքում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարը
Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ գյուղում նոր կաթի վերամշակման արտադրամաս է կառուցվել: Ֆերմեր Սեյրան Առաքելյանի նախաձեռնությունն է: Օրական այստեղ վերամշակվում է մոտ 1 տոննա կաթ` և սեփական արտադրության, և համայնքի մյուս ֆերմերների կողմից արտադրվող: Ֆերմայի շուրջ 150 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներից, 70-ը կովեր են :
Արտադրամասը կառուցելու համար ֆերմերը մոտ 20 միլիոն դրամ է ներդրել:Նախատեսում է ընդլայնել վերամշակման ծավալները՝ օրական 1-ից հասցելով 2-3 տոննայի: Ծավալների ընդլայնման զուգահեռ նաև մտադիր է տեսականին շատացնել: Արտադրվող լոռի ,չանախ պանրիներից ու կարագից բացի նաև շուկա հանել մածուն,թթվասեր կաթնաշոռ: Գյուղատնտեսական աշխատանքներին հետևելու եկած նախարար Սերգո Կարապետյանին ֆերմերը առաջիկա ծրագրերը ներկայացրեց:
Իսկ Կապանի տարածաշրջանի Աճանան գյուղում ժամանակակից խոզաբուծական համալիր է կառուցվում: Սարքավորումների ձեռքբերման, շինարարության համար ընդհանուր առմամբ կծախսվի 1 միլիարդ դրամ: Համալիրը նախատեսված է 200 գլուխ խոզամայրի համար : Գյուղատնտեսության նախարարը սյունիքյան այցելության շրջանակներում եղավ նաև նոր կառուցվող համալիրում ծանոթացավ աշխատանքների ընթացքին:Օրվա 2-րդ կեսին մարզպետարանում համայնքների ղեկվարների ու ֆերմերներ հետ խորհրդակցություն անցակցրեց:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!