ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները մեծանում են հատկապես նախընտրական շրջանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները մեծանում են հատկապես նախընտրական շրջանում


ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները մեծանում են հատկապես նախընտրական շրջանում

 

Հեղինակ.

 

ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները մեծանում են հատկապես նախընտրական շրջանում


Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ԽԱՊԿ 2013 թվականի հունվար-մարտ ամիսներին գրանցված խախտումների մասին: Բանախոսի խոսքով՝ իրենց դիտարկումները ցույց են տվել, որ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները մեծանում են հատկապես նախընտրական շրջանում:

«Այս տարվա առաջին եռամսյակը աչքի ընկավ նրանով, որ ԶԼՄ-ների հետ կապված՝ դատարաններում ընդունվեցին մի քանի վարույթներ»,- ասաց նա:

Ա. Մելիքյանը նշեց, որ այս տարվա առաջին եռամսյակում լրագրողների հանդեպ կիրառվել է ֆիզիկական բռնության երկու դեպք, ընդ որում՝ երկուսն էլ ՀՀ նախագահական ընտրությունների օրը: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում որևէ դեպք չի գրանցվել:

ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների քանակը ևս ավելացել է՝ հասնելով 13-ի. 2012-ի նույն ժամանակահատվածում գրանցվել էր 6 դեպք: Նվազել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները՝ 5-ից հասնելով 3-ի:

Ներկայացնելով տվյալները՝ բանախոսն ընդգծեց, որ այս թիվը շատ ավելի մեծ կլիներ, եթե լրագրողներն ավելի հետևողական լինեին իրենց իրավունքների նկատմամբ: Աշոտ Մելիքյանը լրագրողներին կոչ արեց բռնության ենթարկվելու դեպքում չլռել և դիմել համապատասխան մարմիններին:

1in.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!