Հասարակությունը դեռևս պատրաստ չէ բոլորին նույն աչքով նայել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հասարակությունը դեռևս պատրաստ չէ բոլորին նույն աչքով նայել


Հասարակությունը դեռևս պատրաստ չէ բոլորին նույն աչքով նայել

 

Հեղինակ.

 

Հասարակությունը դեռևս պատրաստ չէ բոլորին նույն աչքով նայել



Արդեն 10 ամիս է Սյունիքի մարզի հաշմանդամների «Խարիսխ» ՀԿ-ն Ամերիկյան դեսպանատան աջակցությամբ իրականցնում է «Կյանքի գործոն» ծրագիրը։ Դրա նպատակն է տեղեկատվական դաշտում հաշմանդամների հավասար իրավունքների ու հնարավորությունների ապահովման միջոցով մարզում ձևավորել ժողովրդավար քաղաքացիական հասարակություն։
Սինք. Հասարակությունը դեռ սովորած չի----նրանց աչքը աստիճանաբար կսովորի։

Կազմակերպության նախագահ Սուսաննա Իսաջանյանի կարծիքով հասարակությունը դեռևս պատրաստ չէ բոլորին նույն աչքով նայել, իսկ հեռուստատեսությամբ պարբերաբար հաշմանդամների կյանքի մասին ցուցադրվող ռեպորտաժների միջոցով կիրազեկվի նրանց խնդիրների ու ձեռքբերումների մասին։ Սա կօգնի քանդելու հասարակության գիտակցության մեջ ձևավորված կարծրատիպերը, կմեծանա հաշմանդամների իրավունքների նկատմամբ հարգանքը։ Ծրագրի համակարգող Արմինե Բաբայանը համոզված է հաշմանդամները կարող են ավելին, քան մենք ենթադրում են։

Շատերը հաշմանադամ տեսնելիս միանգամից խղճահարության զգացում են ապրում։ Ես չեմ ուզում, որ մեզ տեսնելիս մարդիկ մտածեն, որ մենք օգնության կարիք ունենք, ասում է ոտքի հետ կապված խնդիրներ ունեցող երիտասարդ աղջիկը և հույս հայտնում, որ իրենց մասին պատմող տեսաֆիլմերը մարդկանց ևս մեկ անգամ մտածելու առիթ կտան։ Իսկ այն հաշմանդամները, ովքեր մինչ այսօր նախընտրում են հասարակությունից մեկուսացած լինել, տեսնելով իրենց կփոխեն ապրելակերպը և հասարակության լիրավ անդամ կդառնան։

Ծրագիրը իրականացնողները համոզված են՝ հասարակության կողմից խնդրի ճիշտ ընբռնումը կհանգեցնի ոչ թէ կարեկցության, այլ դիմացինին հնարավորինս հասկանալուն և ըստ առժանվույն գնահատելուն։

Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!