Համայնքի սեփականությունը 21 տարով տրվեց Հայջրմուղկոյուղուն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Համայնքի սեփականությունը 21 տարով տրվեց Հայջրմուղկոյուղուն


Համայնքի սեփականությունը 21 տարով տրվեց Հայջրմուղկոյուղուն

 

Հեղինակ.

 


Համայնքի  սեփականությունը 21  տարով տրվեց Հայջրմուղկոյուղուն

Կապանի քաղաքապետարանի և Հայջրմուղկոյուղու փոխհարաբերությունները կարելի է ասել թևակոխեցին նոր փուլ։ Քազաքապետարանի նիստերի դահլիճում կնքվեց երկկողմ պայմանագիր, որին կհտևեն կողմերի պարևտավորությունները։ Հիշեցնենք,որ նախորդ տարի հունիսից ծավալված քննարկումներն ու մի խումբ ակտիվիստների դժգոհություններն , ընդհուպ մինչև ստորագրահավաք ուղղված էին այս պայմանագրի դեմ։

«Տևական ժամանակ էր պետք ամբողջը ուսումնասիրելու, քննարկելու և վերստին ամենը գույքագրելու , պարզելու, թե ինչն է համայնքի սեփականություն հանդիսանում, ինչը՝ ոչ ,-ասում է Աշոտ Հայրապետյանը։ Հիմա արդեն ամեն ինչ հստակեցված է . համայնքի սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, օրվա կարգավորող ջրամբարները, պոմպակայանները, սարքավորումները, շինությունները և մեխանիզմները մինչև 35թ-ը անհատույց օգտագործման իրավունքով տրվեցին Հայջրմուղկոյուղուն։

«Այս ընթացքում Հայջրմուղկոյուղին աշխատանքներ ու ներդրումներ է կատարվել, 3 ծրագրով խողովակների քանակը ավելացվել է ։ Որոշակի անճշտություններ կան,որոնք պետք է հստակեցվեն»,- ընդգծեց ջիվան Մարգարյանը։

Պայմանագրին կից նաև հուշագիր ստորագրվեց, որում ըդգրկված կետերը հօգուտ համայնքի են ու բնակիչների։ Դրանցից մեկով բացառվում է համայնքի վարչական տարածքում կոյուղաջրերի մուտքը Ողջի և Վաչագան գետերը։ Եվ վթարները վերացնելուց հետո Հայջրմուկոյուղին պարտավորվում է ասֆալտապատել և տարածքը բերել նախկին տեսքի։

Հայջրմուղկոյուղու ներկայացուցիչների խոսքով նախատեղվում է քաղաքի ներքին ցանցի 80 տոկոսը փոխել, քանի որ Կապանը մյուս համայնքներից տաբերվում է բարձր ճնշման խողովակներով։ Մնում է ենթադրել, թե ինչ վիճակում կհայտնվեն այդ ընթացքում առանց այն էլ անբարեկարգ ճանապարհները։ ջիվան Մարգարյանը հանդիպման ընթացքում հակառակն էր համոզում։
Ջիվան Մարգարյանը ասֆալտի պարբերաբար քանդումը կապումէ ծրագրերի իրագործման հետ։ Ամեն ինչ արվում է որակյալ ջուր մատակարարելու նպատակով։ Առավել ևս որ Կապանում բաժանորւդների թիվը անհամեմատ մեծ է։ Հուշագրի կետերից մեկում ասված է ՝ մինչև 2015թ-ի դեկ. 31-ը առնվազն 6մլն դոլարին համարժեք դրամի ներդրումներ կատարել Կապանում՝ ջրամատակարարման նոր ջրագծեր և դրանց շահագործման անհրաժեշտ կառույցներ կառուցելու նպատակով։
Հերմինե Միքայելյան

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!