"Եվգինեն" հաջողություն վայելեց
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » "Եվգինեն" հաջողություն վայելեց


"Եվգինեն" հաջողություն վայելեց

 

Հեղինակ.

 

"Եվգինեն" հաջողություն վայելեց


Մարտի 24-ին Կապանի Շիրվանզադեի անվան պետթատրոնում կայացավ հենց Շիրվանզադեի "Եվգինե" թատերգության պրեմիերան ։ Ներկա էին նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը և ժողովրդական արտիստներ՝ մայրաքաղաքից։ Բեմադրողը Աննա Ավետիսյանն էր, ում դիպլոմային աշխատանքն էր ներկայացումը։

«Քանի որ Կապանի թատրոնը կրում է հենց Շիրվանզադեի անունը, այդ իսկ պատճառով իսկ ընտրվեց հենց Շիրվանզադեի քիչ բեմադրվեղ պիեսներից։ Հետաքրքիր պիես է, հետաքրքիր կերպարներ, փոխհարաբերություններ։ Շատ մեծ պատիվ է աշխատել այստեղ, այս թատրոնում, այս դերասանների հետ միասին»,-նշեց բեմադրողը։

Գլխավոր հերոսուհու՝ Եվգինեի կերպարը երիտասարդ դերասանուհի Ջեմմա Ադամյանն էր կերտում, ում համար սա առաջին լուրջ և պատասխանատու դերն էր։ Այնքան հուզված էր, որ տեսախցիկի առաջ խոսելուց խուսափեց, բայց հավաստիացրեց․ամեն ինչ անելու է, որ հանդիսատեսը զգա այն ամբողջ խռովքն ու վրդովմունքը, որ տանում էր կերպարն իր ներսում։ Ասաց և արեց։

Իսկ Եվգինեի ամուսնու՝ Միհրանի դերակատար Արամ Հայրապետյանին իր դերը շատ հոգեհարազատ էր։ Ասում է, այսօր գրեթե բացակայում են ընտանիքի նման նվիրյալները։

«Կերպարս՝ երիտասարդ տղա, շատ ուժեղ, ում համար սերն ու ընտանիքն ամեն ինչ են։ Կերպարս խորհրդանշում է այն մարդկանց, ովքեր այսօր 21 դարում գրեթե բացակայում են։ Կերպարի ասելիքն է հանդիսատեսին,որ ընտանիքից թանկ բան չկա, սիրուց թանկ բան չկա»։

Իսկ այս երկուսի սերն ու ընտանիքը փորձում էր քանդել Արթուր Գաբրիելյանը։ Նա Գաբրոյի կերպարն էր կերտում։

«Ես փորձեցի գտնել մեխանիզմները ներկայացնելու մի կերպարի, որ 9 տարի հետո վերադարռնում է գայթակղելու իր նախկին սիրած աղջկան։ Բայց դա սեր չէր, պարզապես վայելք, պարզապես հաճույք։ Նա գալիս է ոչ միայն գայթակղելու, այլ քանդելու այն դաշինքը, այն գեղեցիկ միասնությունը, որ կազմել էին Միհրանն ու Եվգինեն»։

Հանդիսատեսը գնահատեց և սիրեց նոր ներկայացումը։ Ավագ դերասանների կողքին առաջին քայլերն անող երիտասարդ դերասանների աշխատանքը ևս գնահատվեց ծափահարություններով։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!