Մարզի առաջին արագաչափը տեղադրվեց Կապանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մարզի առաջին արագաչափը տեղադրվեց Կապանում


Մարզի առաջին արագաչափը տեղադրվեց Կապանում

 

Հեղինակ.

 




Մարզի  առաջին արագաչափը  տեղադրվեց Կապանում


Սյունիքի մարզի առաջին արագաչափը տեղադրվեց Կապանում, Գորիս-Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհի 300-րդ կմ-ում , Գործարանային փողոցում ։ Այն իրականացրել է «Սեքյուրիտդրիմ» ընկերությունը, իսկ սպասարկումը կիրականացնի «էլիպս» անվտանգության սարքեր ընկերության Սյունիքի մասնաճյուղը։ Նպատակը մեկն է ՝ երթևեկությունը հնարավորինս անվտանգ դարձնել , կանխել ու վերահսկել ճանապարհատրանսպորտային պատահարները։ Արդեն իսկ տեղադրման պահին վարորդների մի մասը նշված հատվածով անցնելիս նվազեցնում էր արագությունը. անզեն աչքով էր երևում։

Կապանի օդանավակայանի հարակից տարածքում, որտեղ արագաչափն է տեղադրվել, վարորդները հատկապես գիշերային ժամերին առավել համարձակ են վարում ու շատ դեպքերում պատահարների պատճառը արագության գերազանցումն է լինում։ Մանավանդ ճանապարահային ոստիկանության աշխատակցի բացակայության ժամանակ։ Միայն վերջին 2 ամսվա ընթացքում նշված հատվածում 3 ճանապարհատսպորտային պատահար է գրանցվել , որի հետևանքով 4 մարդ վիրավորվել։ Սարքը շուրջօրյա կաշխատի ու սահմանված արագությունը գերազանցելու դեպքում 30-70մ հեռավորության վրա անպիջապես կորսա խախտողին։ Ի դեպ այն կնակարահանի երկկողմանի երթևեկությունը։" Բնակելի հատվածում 60կմժ արագությունը գերազանցելու դեպքում կարգազանցները 10 000դրամով կտուգանվեն։ Այս դպեքում թույլատրելի սահմանը 70կմ է ՝հաշվի է առնվում արագաչափի անսարքությունը։ 71-ը արդեն խախտում է",-ասում է Արթուր Ոսկանյանը ։
Հերմինե Միքայելյան
Միջպետական ճանպարհներին արագություն գերազանցողների մեջ լինում են նաև օրինակ Իրանի Իսլամական Հանրապետության կամ հարևան երկրներից ժամանած վարորդներ , ովքեր, սակայն, չեն տուգանվում ու անպատիժ են մնում ։ "Այս հարցը դեռ չի կարգավորվել",-ասում է Արթուր Ոսկանյանը։

Նկարահանված խախտումը փոստի միջոցով կուղարկվի ավտոմեքենայի սեփանակատիրոջ հասցեին։ Մարզի հաջորդ արագաչափը կտեղադրվի Սառնակունքի միջպետական ճանապարհի հատվածում։ Վերլուծությունը ցույց է տվել, որ արագաչափի կարիք կա նաև Կապանի Բաղաբերդ թաղամասում, որտեղ ևս հետագայում կտեղադրվի։




Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!