Կիրակնօրյա ցուցադրական միջոցառում Կապանում տեղակայված N զորամասում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կիրակնօրյա ցուցադրական միջոցառում Կապանում տեղակայված N զորամասում


Կիրակնօրյա ցուցադրական միջոցառում Կապանում տեղակայված N զորամասում

 

Հեղինակ.

 

Կիրակնօրյա ցուցադրական միջոցառում Կապանում տեղակայված N զորամասում


Մեր երկրի սահմանները անառիկ պահող հայ զինվորի առօրյան որքան էլ հագեցած է ռազմական ուսումնավարժություններով ու մարտական դասընթացներով, այնուամենայնիվ մարտունակությունը և ֆիզիկական պատրաստվածությունը բարձր պահելու համար շատ կարևոր է ցուցադրական միջոցառումների կազմակերպումը։ Կապանում տեղակայված N զորամասում այս կիրակին հենց այդպիսին էր։

Միջոցառմանը հրավիրվել էին նաև վետերաններ, ովքեր զինվորների հետ կիսվեցին ռազմի դաշտում ձեռք բերած գիտելիքներով ու փորձով։ Իսկ զորամաս այցելած դպրոցականները ծանոթացան զինվորների և առհասարակ բանակային կյանքին։ Այս կերպ կկարողանանք ամուր կապ ստեղծել բանակի հետ,- նշեց զորամասի հրամանատարը, իսկ մի քանի տարի հետո հայրենիքի հանդեպ պարտքը կատարող տղաները կհասկանան, թե ինչ է ծառայությունը և հանուն ինչի պետք է ծառայել։ ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության մշակույթի բաժնի պետ Մանուկ Մանուկյանի խոսքով այդ կերպ կամրապնդվի բանակ-հասարակություն կապը, իսկ աշակերտության շրջանում սերմանվում է այն փաստն ու հանգամանքը, որ պետք է ծառայել հայոց բանակում, որովհետև տարիքային առումով կամաց-կամաց սպայական կազմը մեծանում է և նրանց փոխարինողներ պետք է լինեն։

Եթե վետերանները հիշում էին իրենց կռիվը մարտի դաշտում, ապա զինվորները կատաղի պայքար էին մղում զորամասի տարածքում։
Ինտերշում պարանի ձգում

Զենքի քանդում, մաքոքավազք, կշռաքարի բարձրացում, ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, պարանի ձգում, ազգային խաղեր, սեղանի թենիս, շաշկի, շախմատ։ Ահա այս 11 թիմային և անհատական մրցաձևերում էին հայրենիքի պաշտպանները իրենց ուժերը փորձում հաղթանակի հասնելու համար։ Որոշ մարզաձևերում զինվորների հետ պայքարեցին նաև աշակերտները։ Հաղթողները արժանացան նվերների, գավաթների, ինչու չէ նաև տոնական տորթերի։

Միջոցառման մասնակիցներին ներկայացվեց նաև զորամասի անցած ուղին, պատերազմի ընթացքում ձեռք բերած հաղթանակներն ու կորուստները։ Նշենք, որ 2007թ. հուվարի 28-ին ԶՈՒ 15 ամյակի կապակցությամբ առանձին մոտոհրաձգային գունդը պարգևատրվել էր «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Կիրակնօրյա ցուցադրական միջոցառում Կապանում տեղակայված N զորամասում


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!