Հայր և դուստր Հակոբյաններ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հայր և դուստր Հակոբյաններ


Հայր և դուստր Հակոբյաններ

 

Հեղինակ.

 

Հայր և դուստր Հակոբյաններ


Օրեր առաջ Կապանի Մարմնամարզության մանկապատանեկան դպրոցի միջոցառմանը հրավիրված էին նաև հայր և դուստր Հակոբյանները։ Վերջիններիս ելույթը պարզապես հիացրեց դահլիճի մարդկանց։ Մարտին Հակոբյանը Ակրոբատիկայի սպորտի վարպետ է, եվրոպայի բազմակի չեմպիոնների մարզիչ ։ Ասում է, իրենց մարզաձևը դժվար է, բայց գեղեցիկ ։ Անկախ դժվարություններից՝ սիրով են անում այն ինչ անում են, դրա համար էլ մարդիկ ևս գնահատում և տեսնում են մարզաձևի գեղեցկությունը։ Իսկ դստեր հետ երկյակ կազմելու միտքը հայրը մինչև աղջկա ծնվելն էր պլանավորել։

«Քանի որ մեր մարզաձևը մարդու հետա, աշխատել եմ տարբեր աղջիկների, տղաների հետ մինչև հասել եմ սպորտի վարպետի արդյունքի։ Լինում են խնդիրներ, բայց արդյունքում զգացի, որ ավելի լավ է ես իմն ունենամ, սովորեցնեմ իմ անձին, իմ երեխային, թեպետ տարբերություն չեմ դնում իմ երեխային մյուս սաներից, պարզապես առավելությունն այն է, որ իմ երեխան տաննա, ես ազատ ժամանակ զբաղվում եմ ինչ-որ վարժություններ սովորեցնելով»։

Աղջկան վտանգավոր վարժություններ սովորեցնելիս էլ հայրը, բնականաբար, անհանգստանում է, բայց ասում է, պրոֆեսիոնալիզմն է, որ օգնում է ավելի վստահ լինել և առավել բարդացնել 9-ամյա աղջնակի տեխնիկան ։ Նախկինում երեքով էին ելույթ ունենում, մայրիկի հետ, բայց վերջինս հարգելի պատճառով է բացակայում, նոր փոքրիկ ունեն։ Իսկ Քրիստինան զուգընկերոջ հետ պատրաստվում է Եվրոպա մեկնել՝ մրցումներից հաղթանակով վերադառնալու ակնկալիքով, ճիշտ է, եթե հայրիկի հետ մասնակցեր, էլ ավելի վստահ կլիներ։

«Պապայի ձեռքերի վրա մի քիչ ավելի վստահ եմ անում, ուրիշների ձեռքերի վրա մի քիչ անհանգստանում եմ։ Համարյա ծնված օրվանից ես պարապում եմ։ Պապայիս մոտ եմ էնտեղ մեծացելմ, էնտեղ եմ սովորել, 4րդ դասարան եմ, սովորում եմ լավ, հաճախում եմ ջրացատկի և ակրոբատիկայի»։

Թե ջրացատկը, թե ակրոբատիկան Քրիստինան հավասարապես է սիրում։ Աղջիկը նպատակ ունի հպարտանալու բազում առիթներ տալ ծնողներին ու համերկրացիներին։ Իսկ Կապան առաջին անգամ էր այցելել։ Մարտին Հակոբյանը կապանցի բոլոր մարզիկներին շնորհավորեց և օլիմպիական հաղթանակներ մաղթեց։

Տեսանյութը ՝ "Լուրեր" լրատվականի եթերում
Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!