Գետն աղբատեղի չէ
Subscribe by RSS or Email


Գետն աղբատեղի չէ

 

Հեղինակ.

 

Գետն աղբատեղի չէ


Մինչև մարդիկ իրենց Կապանի երկու գեղեցկուհիների տերը չզգան, դրանք այդպես էլ կշարունակեն ամաչել իրենց անճաշակ զգեստավորողների ու անխնամ տեսքի համար։ Խոսքն իհարկե Կապանի գետերի՝ Ողջիի և Վաչագանի մասին է, որոնք շարունակաբար ակամա փնթիանում են, լցվում պոլիէթիլենային և կենցաղային աղբով։ Քաղաքացիների մեջ սրտացավություն առաջացնել դեռևս այնքան էլ չի հաջողվում, մաքրման ցանկացած աշխատանքից օրեր անց աղբի տոպրակները կրկին իրենց տեր են զգում գետերի հուներում։ Ինչևէ, «Դանդի փրեշըս մեթալս Կապան» ընկերության բնապահպանության բաժինը և Կապանի քաղաքապետարանը Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում են նախաձեռնել։ Շաբաթ առավոտյան հանքարդյունաբերական ձեռնարկության և Կոմունալ ծառայության աշխատակիցները սկսեցին Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքները։ Նրանց էին միացել նաև քաղաքի մի շարք հանրակրթական դպրոցների աշակերտներ ու հասարակական կազմակերպություններ։

«Ինչու հենց Վաչագան գետը,որովհետև համաշխարհային կոչն այսօրվա ջուրը և էներգիան է,իսկ գետերը հիմնական էներգակիր ռեսուրսներն են Կապանում, մեր ջրային պաշարներն են, դրա համար մենք փորձում ենք մաքրել կենցաղային աղբից գետը և կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին և ընդհանրապես Հայաստանի բոլոր քաղաքացիներին շատ մեծ ուշադրություն դարձնել ջրային ռեսուրսների բնական պաշարների աղտոտվածության հետ կապված խնդիրներին»,-նշեց ԴՓՄԿ ընկերության բնապահպանության բաժնի ղեկավար Արմեն Բոդոյանը։

Շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին ընկերությունը ձեռնոցներ, երկարաճիթ կոշիկներ և գործիքներ տրամադրեց։ Գետը մտնելուց առաջ Արմեն Բոդոյանը անվտանգության համար բոլորին զգոնության կոչ արեց, իսկ աշակերտներին հորդորեց մայթերին մնալ և օգնել աղբի տոպրակները գետից դուրս հանելու գործում։

«Ես գիտեմ, որ այսօր Ջրի համաշխարհային օրն է և մենք նույնպես եկել ենք մասնակցելու մեր գետի մաքրման աշխատանքներին։ Թռուցիկներ , բուկլետներ ենք բաժանելու մարդկանց և կոչ անենք, որ չախտոտեն գետը», - ասաց դպրոցական Մարիամ Ալտիկուլանջյանը։

Կապանի բժշկական կենտրոնի մոտ, կամուրջից վերև՝ նախապես ցանց են տեղադրել, որ կենցաղային աղբը ջրի հետ ներքեև չհոսի։ Նման ցանցեր նախատեսվում է տեղադրել գետի բոլոր կամուրջների մոտ՝ աղբի նավարկությունը Վաչագանից Ողջի գետ կանխելու համար։ Կամուրջների վրա նաև ցուցանակներ փակցվեցին՝ երկու նախաձեռնող կազմակերպությունների լոգոներով և գետը մաքուր պահելու կոչերով։ «Դանդի փրեշըս մեթալս Կապան» ընկերության բնապահպանության բաժնի աշխատակիցների խոսքով, մաքրումը շարունակական է լինելու։ Սա էկոմտածելակերպի ձևավորման հիանալի միջոց է, համոզված են նրանք։

Գետն աղբատեղի չէ

Գետն աղբատեղի չէ
Գետն աղբատեղի չէ
Գետն աղբատեղի չէ
Գետն աղբատեղի չէ
Գետն աղբատեղի չէ
Գետն աղբատեղի չէ
Գետն աղբատեղի չէ

Գետն աղբատեղի չէ
Գետն աղբատեղի չէ

Գետն աղբատեղի չէ


Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!