Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյան դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյան դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման


Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյան դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման

 

Հեղինակ.

 

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյան դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա Կարեն Միքայելյանին դատապարտեց հինգուկես տարվա ազատազրկման, իսկ Արաբկիրի համայնքային առաջին կարգի մասնագետ Գագիկ Դանիելյանին՝ 4 տարվա ազատազրկման:
Դատարանը նրանց մեղավոր ճանաչեց համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն և ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը: Նրանք մեղադրվում էին նաև համապատասխանաբար կաշառք ստանալու ու կաշառք տալուն օժանդակելու մեջ, սակայն դատարանը գտավ, որ ամբաստանյալների գործողությունները համապատասխանում են խարդախության հանցակազմին: Ըստ մեղադրանքի դրվագներից մեկի, քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության գլխավոր մասնագետ Կ.Միքայելյանը, ով նաև Երևանի առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտների արդիականացման ծրագրի աշխատանքային հանձնաժողովի և Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի անդամ էր, 2007թ. գարնանը և ամռանը անձամբ և Երևանի Արաբկիր համայնքի աշխատակազմի առևտրի, սպասարկումների և տրանսպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ Գ. Դանիելյանի միջոցով անհատ ձեռներեց Լարիսա Իսպիրյանից խոշոր չափերով՝ 971.604 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ և 2000 ԱՄՆ դոլար գումար կաշառք ստանալու մեջ՝ նրան պատկանող մետաղյա տաղավարը արդիականացնելու, դրա չափերն ընդլայնելու գործընթացներին և քաղաքապետի կողմից հիշյալ տաղավարն արդիականացնելու վերաբերյալ որոշման րնդունմանը նպաստելու համար:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!