Սյունիքը չեխ դիվանագետի համար շատ տպավորիչ էր,իսկ "ԶՊՄԿ"ՓԲԸ այցելությունից պարզապես ցնցված է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Սյունիքը չեխ դիվանագետի համար շատ տպավորիչ էր,իսկ "ԶՊՄԿ"ՓԲԸ այցելությունից պարզապես ցնցված է


Սյունիքը չեխ դիվանագետի համար շատ տպավորիչ էր,իսկ "ԶՊՄԿ"ՓԲԸ այցելությունից պարզապես ցնցված է

 

Հեղինակ.

 

Սյունիքը չեխ դիվանագետի համար  շատ տպավորիչ էր,իսկ "ԶՊՄԿ"ՓԲԸ  այցելությունից  պարզապես ցնցված է
Հայաստանում Չեխայի հանրապետության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան առաջին անգամ ճանաչողական այցով Սյունիքում էր: Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտակ հարաբերությունները գնալով խորանում են, միջպետական կապերը `զարգանում. ինչի վկայությունն էլ 2 հանրապետությունների պաշտոնյաների այսօրվա հանդիպումն էր: Մարզպետարանում անցկացված խորհրդակցությունում կողմերը խոսեցին երկու երկրների գործարար կապերի ընդլայնման, ներդրումների խթանման և տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարների մասին: Իհարկե, այս ամենը Սյունիքի մարզի կտրվածքով: Մարզպետ Վահե Հակոբյանը հույս հայտնեց, որ դիվանագետն իր ներդրումը կունենա շահավետ համագործակցության հարցում,Պետր Միկիսկան իր հերթին նշեց, որ այս ամենի հիման վրա պետք է մտածեն, թե որ ոլորտներին կտրվի առաջնահերթությունը:
Սյունիքի հետ ծանոթությունը չեխ բարեկամները սկսեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելությամբ: Բաց հանքում Պետր Միկիսկային ներկայացվեց արդյունաբերական հսկայի գործունեությունը: Մասնավորապես նշվեց, որ աշխարհի 8 տոկոս մոլիբդենի պաշարը գտնվում է այս հանքավայրում ու այն 100 տարվա կյանք ունի:
Հյուրերը ծանոթացան հանքաքարի կորզումից մինչև մշակում ու իրացում կատարվող բոլոր քայլերին: Հետաքրքրվեցին ձեռնարկության տնտեսական ցուցանիշներով: Հանքի տարբեր դիտակետերից հետևեցին արտադրական հսկային, շրջայց կատարեցին ինքնամանրացման արտադրամասում, վերազինման աշխատանքներին ծանոթացան: Սկսվել է 2-րդ աղացի շինմոնտաժումը: Հարստացուցիչ ֆաբրիկայի տարածքում նույնպես եղան ,արտահանման ծավալներից խոսեցին:
''Ով ժամանում է այս ընկերությունը պետք է տպավորություններ ունենա .պարզապես ցնցված եմ : Այստեղ նորագույն տեխնոլոգիաներ են ներդրված` կարելի է նախանձել : Ինձ դուր եկավ նաև ընկերության սոցիալական քաղաքականությունը ",-ասաց դիվանագետը:
Սյունիքի մարզի ղեկավարը դիվանագետին հավաստիացրեց, որ ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության ընդլայնման, գործընկերային կապերի զարգացման ներուժ է տեսնում մնում է հետևողական լինել և այդ ամենը ի կատար ածել:
Կաթի և մսի վերամշակմամբ զբաղվող «Մարիլա» ընկերության արտադրական հզորություններին նույնպես հյուրերը ծանոթացան:Դիվանագետը կարևորեց գյուղոլորտում կատարված ներդրումներն ու ընկերության տեսականուց համտեսեց: Ժամանակակից սարքավորումներ, անարատ ,տեղական հումքով պատրաստաված սննդամթերքները Հայաստանում մեծ պահանջարկ են վայելում: Վահե Հակոբյանը նշեց ,որ մոտ ապագայում պետք է փորձել բարեկամ երկրի գործարարների հետ այս ձևաչափով հանդիպում կազմակերպել և համգործակցության ոլորտները հստակեցնել:
2 պաշտոնյաներն էլ հանդիպումը գնահատեցին արդյունավետ և հույս հայտեցին, որ հայ-չեխական համագործակցությունը Սյունիքի մարզի կերպարով կընդլայնվի ու կզարգանա . նախադրյալեր արդեն կան:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!