ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում գալիք ուսումնական տարում կավելանա ևս 2 մասագիտություն
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում գալիք ուսումնական տարում կավելանա ևս 2 մասագիտություն


ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում գալիք ուսումնական տարում կավելանա ևս 2 մասագիտություն

 

Հեղինակ.

 

ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում գալիք ուսումնական տարում կավելանա ևս 2 մասագիտություն


Չնայած դեռևս չի ավարտվել 2013-14 ուս տարին ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղը արդեն նոր ծրագրեր է նախատեսում գալիք ուսումնական տարվա համար։ Եթե անցած տարի ԲՈՒՀ-ը առկա 5 մասնագիտություններին ավելացրեց մեկը, այս տարի ծրագրեը առավելապես կապված են հեռակա ուսուցման հետ։ Ըստ ձեռք բերած արտոնագրի դիմորդները կարող են ձեռք բերել պահանջարկ ունեցող 2 նոր մասնագիտութուն ևս՝ բեռնափոխադրումների կազմակերպում ու տեղափոխում և տեղեկատվական տեղխնոլոգիաներ,- նշեց ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի տնօրենը։

Մասնաճյուղը ընդգրկված է մի շարք ծրագրերում։ Դրանցից մեկը կիրագործվի բարեգործների աջակցությամբ։ ԲՈՒՀ-ի հարակից տարածքում կառուցվում է մոբայլ լուծումների լաբորատորիա։ Համապատասխան սարքավորումներով համալրվելուց հետո այն կվերածվի ստեղծագործական գործունեության տարածքի թե՜ ուսանողների, թե՜ դասախոսների և թե՜ դպրոցականների համար։ Այդտեղ կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ։

ԲՈՒՀ-ի տնօրենը նաև նշեց, որ ոչ մի մասնագիտության գծով վարձավճարի փոփոխություն չի եղել։ Տնօրենը պարզաբանեց նաև ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանի իր դիմումի համաձայն պաշտոնից ազատումը։ Նրա փոխարեն ռեկտոր է նշանակվել Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը։ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի տնօրենի խոսքով հնարավոր է այս երկու բուհերի միավորում տեղի ունենա, որը իր կարծիքով ճիշտ տարբերակ է, քանի որ տարիներ շարունակ դրանք միասնական են եղել։ Անկախ ամեն ինչից ԲՈՒՀ-ի տնօրենը հույս ունի, որ Մայր ԲՈւՀ-մասնաճյուղ համագործակցությունը կշարունակվի։

Տնօրենը հավելեց նաև, որ առանձին առարկաներից ժամանակ առ ժամանակ ուսանողները հնարավորություն են ունենում լսելու մասնաճյուղ հրավիրված ճանաչված մասնագետների դասախոսությունները։

Լիլիթ Գևորգյան

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!