Նոր Բժշկական կենտրոն "Դանդի փրեշըս մեթալս Կապան"-ում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Նոր Բժշկական կենտրոն "Դանդի փրեշըս մեթալս Կապան"-ում


Նոր Բժշկական կենտրոն "Դանդի փրեշըս մեթալս Կապան"-ում

 

Հեղինակ.

 

Նոր Բժշկական կենտրոն "Դանդի փրեշըս մեթալս Կապան"-ում


Աստված չանի, պատահարի դեպքում «Դանդի փրեշըս մեթալս Կապան»-ն արդեն կարող է իր տուժած աշխատակիցներին րոպե առաջ օգնության հասնել։ Կայացավ հանքարդյունաբերական ձեռնարկության Բժշկական կենտրոնի բացումը։ Հյուրընկալվել էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը և այլ պաշտոնյաներ ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Սա ձեռնարկության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի նախաձեռնությունն է , որ երկու տարի առաջ էր ծրագրել։

«Մեզ համար շատ կարևոր էր, որպես հանքարդյունաբերական ձեռնարկություն, ունենալ բուժկենտրոն։ Ինչպես տեսաք, նախկին բուժկետը փոքր էր։ Կարևոր էր մեզ համար այսպիսի բուժկենտրոն ունենալը, անհրաժեշտ սարքավորումները պատվիրված են, ընթացքում կհամալրենք։ Մենք նպատակ չունենք հիվանդանոցի հետ մրցել կամ այստեղ հիվանդանոց սարքել։ Մենք պետք է մեր աշխատավորներին տրամադրենք անմիջական բուժօգնություն, եթե ինչ-որ պատահար լինի, և Աստված տա չլինի որևէ պատահար, այստեղը լինի միայն մեղմ բաների համար։ Հուլիս ամսվանից կունենանք երեք բժիշկ և այդ բժիշկները պետք է ոսկորի մասնագետ լինեն, որ Աստված չանի, պատահարների դեպքում կարողանան բուժօգնություն տալ։ Այդ բժիշկները պիտի աշխատեն հերթափոխով, այսինքն՝ մենք այստեղ պետք է ունենանք 24-ժամյա և՛ բժիշկների և՛ բուժքույրերի շարունակական հերթափոխ»,-ավելացրեց տնօրենը։

Հյուրերն անցան բոլոր 8 սենյակներով, տեղեկացան դրանց նշանակության մասին։ Մարզպետ Վահե Հակոբյանին հետաքրքրեց արդյոք աշխատակիցները բժշկական ապահովագրություն ստանում են, թե ոչ։ Նրան ուրախացրեց Հրաչ Ջաբրայանի պատասխանը, որ արդեն եկող տարվա հունվարից բոլոր աշխատողների համար հիմնարկությունը ապահովելու է և՛ անվճար բուժօգնություն, և՛ վիրահատությունների անվճար ապահովագրություն,այսինքն դա արդեն ոչ թե պահվելու է աշխատակիցների աշխատավարձերից, այլ լինելու է ընկերության հաշվին։ Մարզպետ Վահե Հակոբյանի խոսքով, հանքարդյունաբերությունն ինքնին համակարգաստեղծ ձեռնարկություն է, ինչի վառ օրինակներից էլ հենց Դանդին է իր նախաձեռնություններով։

«Պրն Ջաբրայանը նշեց, որ բավականին միջոցներ են ներդրվել պարզապես աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ։ Սա ողջունելի է, և այս բաւոժկենտրոնի բացումը ևս նման նախաձեռնություններից է , կարծում եմ սրանով մենք կկարողանանք կանխել արտադրական վթարները, որոնք հաճախ ժամանակի հետ կապված վատ հետևանքներ են ունենում»,-նշեց մարզպետը։

Նշված հետևանքներից խուսափելու համար նորաբաց կենտրոնում կլինի ամեն ինչ։ Նոր պայմաններն ավելի լայն հնարավորություններ են ընձեռում և բուժքույրերն էլ արդեն վստահ են, որ անհրաժեշտության դեպքում կկարողանան պատվով կատարել իրենց առաքելությունը։

«Եթե նախկինում մեր բուժկետը շատ փոքրիկ էր և հնարավորություն չկար դեպքի ժամանակ մի քանի տուժած ընդունել, ապա այս նոր կլինիկան հնարավորություն է տալիս միաժամանակ կազմակերպել առաջին օգնություն»,-ասաց ավագ բուժքույր Նունե Հարությունյանը։

Հաշվի առնելով կանոնները ձեռնարկության տնօրենն ու հյուրերը Բժշկական կենտրոնի բացումը շնորհավորեցին ոչ թե ոգելից խմիչքով, այլ հյութերով։ Հրաչ Ջաբրայանը դիմեց Կապանի բժշկական կենտրոնի և բժշկական քոլեջի տնօրեններին՝ համագործակցության նպատակով։ Հյուրերը հեռացան՝ մաղթելով որ նորաբաց բժշկական կենտրոնում երբևէ ծանր դեպքեր չգրանցվեն։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!