Հիվանդները ստիպված են եղել սպասել,իսկ ակնաբույժները նախատեսված ժամից ուշացել են
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հիվանդները ստիպված են եղել սպասել,իսկ ակնաբույժները նախատեսված ժամից ուշացել են


Հիվանդները ստիպված են եղել սպասել,իսկ ակնաբույժները նախատեսված ժամից ուշացել են

 

Հեղինակ.

 

Հիվանդները ստիպված են  եղել սպասել,իսկ ակնաբույժները նախատեսված ժամից ուշացել են
Կանանց առողջության պահպանման միամսյակի շրջանակում, մարզպետ Վահե Հակոբյանի հրավերով մարտի 17-ից 20-ը՝ երեք օր Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մասնագետները Սյունիքի մարզում պետք է հետազոտություններ անցկացնեին: ''Բաց դռներ'' ծրագիրը հարավային սահմանից՝ Մեղրիից սկսվեց: Ըստ ժամանակացույցի մարտի 17-ին ժամը 14-ին էր նշանակված հանդիպումը, սակայն ինչպես մեզ տեղեկացրեց մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Նունե Գևորգյանը բժիշկը Մեղրի հասավ ժամը 17-ի սահմաններում,հասցրեց քննել 44 բնակչի. սրանք մարզպետարանի առողջապահության բաժնի տվյալներ են: Նույն բժիշկը մարտի 18-ի առավոտյան ժամը 9-ին պետք է արդեն Քաջարանում լիներ, ինչպես տեղեկացանք նախատեսված ժամին եկել էր,սակայն,առանց որևէ գործիքի :Մինչդեռ Քաջարանում ակնբուժական ծառայություն չի գործում :Ընդամենը 14 հիվանդի է զննել, այն էլ եղել է ակնադիտական ստուգում:
Կապանում մարտի 19-ին ժամը 14-ի փոխարեն բժիշկը տեղ հասավ ավելի քան մեկ ժամ ուշացումով:Մինչդեռ պոլիկլինիկայում առավոտվանից հիվանդներ էին հավաքվել ու սպասում էին: Ակնաբույժ Լևոն Ներսիսյանից փորձեցինք պարզել, որն էր ուշացման պատճառը:
Թեկուզ ուշացումով, բժիշկը մի քանի հիվանդների հետազոտեց՝ չորս տղամարդ և հինգ կին:Լևոն Ներսիսյանի խոսքով խորացված հետազոտության համար հիվանդների ուղագրում են մայրաքաղաք
Ինչու մասնագետները նախատեսված ժամին տեղ չեն հասնում :Որ օղակն է թերանում: Մարտի 19 -ին զանգահարեցինք Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրենին :Ալեքսանդր Մալայանը մեր հացադրումը լսելով՝ կրկին երկար ճանապարհ մատնանշեց , միևնույն ժամանակ ավելացրեց, որ կփորձի նաև երկրորդ կողմին լսել ու հստակություն մտցնել : Մարտի 20-ին կրկին զանգահարեցինք նա տեղում չէր: Ինչևէ, հարցը մնում է բաց. որոշակի ծախս է կատարվում, մասնագետները երկար ճանապարհ են կտրում, ուշանում սպասողները՝ թողնում, հեռանում են. արդյունքում ի վերջո տուժում են հիվանդները :
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!