"Մեկ պատուհանն" այսուհետ իրողություն է . կայացավ նաև "Առողջ հոգի՝ առողջ մարմնում" ծրագրի բացման արարողությունը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » "Մեկ պատուհանն" այսուհետ իրողություն է . կայացավ նաև "Առողջ հոգի՝ առողջ մարմնում" ծրագրի բացման արարողությունը


"Մեկ պատուհանն" այսուհետ իրողություն է . կայացավ նաև "Առողջ հոգի՝ առողջ մարմնում" ծրագրի բացման արարողությունը

 

Հեղինակ.

 

"Մեկ պատուհանն" այսուհետ իրողություն է . կայացավ նաև "Առողջ հոգի՝ առողջ մարմնում" ծրագրի բացման արարողությունը



Կապանի քաղաքապետարանի և քաղաքացիների շփումն այսուհետ ավելի հեշտ ու հաճելի կլինի։ 6 ամիս իրականացված աշխատանքներից հետո կայացավ «Մեկ պատուհան» բաժնի բացման արարողությունը ։ Սա "Քաունթերփարթ ինտերնեյշնլ" կազմակերպության և Կապանի քաղաքապետարանի հերթական համագործակցությունն է, որ միաժամանակ ֆինանսավորվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից, համայնքային բյուջեից և պետբյուջեի պահուստային ֆոնդից՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի անմիջական նախաձեռնությամբ։ Նիստերի դահլիճում հրավիրված հյուրերին ցուցադրվեց տեսանյութ. նորաբաց բաժնի վերապատրաստված աշխատակիցները բացատրում էին «Մեկ պատուհան»-ից օգտվելու ձևերը։ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի խոսքով, նախաձեռնության հիմնական նպատակը բնակչության սպասարկման բարձր որակի ապահովումն է։

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին նախաձեռնությունը դուր եկավ, այդ էին փաստում նրա բազում հարցերը նորաբաց բաժնի աշխատակիցներին։ Մարզպետի խոսքով, «Արդյունավետ և թափանցիկ աշխատող ՏԻՄ» ծրագիրը պետք է նոր շարունակություն տա միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը։

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Քարեն Հիլարդը նույնպես ողջունեց կապանցիներին և շնորհավորեց բնակչությանը՝ նորամուծության առթիվ։
"Մեկ պատուհանն" այսուհետ իրողություն է . կայացավ նաև "Առողջ հոգի՝ առողջ մարմնում" ծրագրի բացման արարողությունը

Հյուրերի ելույթներից հետո կտրվեց «Մեկ պատուհան»-ը խորհրդանշող տորթը։ Հյուրասիրությունից հետո միրջոցառումը տեղափոխվեց Կապանի Մարմնամարզության մանկապատանեկան դպրոց։ «Առողջ հոգի՝ առողջ մարմնում» ծրագրի շրջանակներում դպրոցում նորացվել են պատուհանները, նորոգվել սանհանգույցներն ու հանդերձարանները, պատերն ու հատակը սալիկապատվել և թարմացվել մարզագույքը։ Դպրոցի սաները որպես շնորհակալություն հովանավորներին նվիրեցին իրենց գեղեցիկ ելույթները։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!