Մարզում պատվաստումներ են իրականացվում բրուցելյոզի դեմ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մարզում պատվաստումներ են իրականացվում բրուցելյոզի դեմ


Մարզում պատվաստումներ են իրականացվում բրուցելյոզի դեմ

 

Հեղինակ.

 

Մարզում պատվաստումներ են իրականացվում բրուցելյոզի դեմ



Մարզի ամբողջ տարածքում բրուցելյոզ հիվանդության դեմ մարտի 1-ից սկսվել է մանր և խոշոր եղջերավոր էգ անասունների գարնանային պատվաստումը: Այն կշարունակվի մինչև մայիսի 30-ը: Ըստ ծրագրի պետք է պատվաստվեն 4-12 ամսական 12368 խոշոր և 3-8 ասական մոտ 39400 մանր եղջերավոր անասուններ:
Ծրագիրը սկսվել է 2013թ աշնանաը և շարունակվելու է մինչև 2015թ.: Ծրագրի իրականացմանը ներգրավված են մի շար միջազգային կառույցներ:

Տարեկան 2 անգամ ստուգումներ է իրականացվում բրուցելյոզ հիվանդության հայտնաբերման նպատակով, նշեց անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների մարզային կենտրոնի պետ Էդգար Թոխսանցը: Հայտնաբերելու դեպքում այն հանձնվում է սպանդի, սակայն միայն ստուգելով և սպանդի ենթարկելով հնարավոր չէ խուսափել հիվանդության տարածումից և հասնել նվազման կամ վերացման,- հավելեց նա: Ծրագրի իրականացումից հետո բավականին դրական արդյունքներ են նկատվում հիվանդության չեզոքացման հարցում:

Պատվաստանյութի մեկ չափաբաժինը նախատեսված է 5 կենդանու համար: Այն կատարվում է ենթամաշկային ներարկմամբ՝ պարանոցի 1/3 հատվածում: Պատվաստված կենդանին 1 ամիս ենթակա չէ մորթման,-պարզաբանում է անասնաբույժը:
Բրուցելյոզի աճման միտումը կարելի է նվազեցնել 3 ձևով՝ թեստ և սպանդ, ամբողջ հոտի կամ հոտը համալրող երիտասարդ կենդանիների պատվաստում,- ասում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մարզային կենտրոնի պետ Արթուր Խաչատրյանը:

Հիվանդությունը առողջին կարող է փոխանցվել հիվանդ կենդանուց, նույն ջրելատեղից, արոտավայրից օգտվելուց: Ավելի ռիսկային են մանր եղջերավոր անասունները և հաճախ հենց նրանցից էլ վարակվում են,- նշում է Էդգար Թոխսանցը և հայտնում, որ վտանգավոր է օգտագործել հիվանդ կենդանու հատկապես մթերքը:

Մասնագետները նշում են, որ պատվաստումներին կհաջորդի ռազմավարական ծրագրի մշակումը ամբողջ հանրապետության համար: Անասնապահներին և ֆերմերներին կշարունակեն պարբերաբար տեղեկատվություն տրամադրել, թե ինչպես պետք է պայքարել բրուցելյոզի դեմ:


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!